ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՙՙԻնչ որը դու եսՙ՚, ՚ՙականջներտ կկտրեմ՚՚. Նորք-մարաշի գործով դատը թեժ է եղել

24.11.2017 22:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
 ՙՙԻնչ որը դու եսՙ՚, ՚ՙականջներտ կկտրեմ՚՚. Նորք-մարաշի գործով դատը թեժ է եղել

Այսօր` նոյեմբերի 24-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ թիվ ԵԿԴ/0298/01/16 քրեական գործով հերթական դատական նիստը /նախագահող դատավոր` Ա.Բեկթաշյան/, որտեղ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպան փաստաբան Լևոն Բաղդասարյանը մեղադրանքը պաշտպանող դատախազ Գևորգ Սարգսյանի նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառելու մասին ներկայացրեց միջնորդություն.

Դավթաշենի կամրջից ավտոմեքենան ընկել է ձորը

<<10.11.2017 թվականի դատական նիստի ժամանակ սույն քրեական գործի շրջանակում ապացույցները ներկայացնելիս մեղադրողը, ներկայացնելով զոհված ազատամարտիկ Վալերիկ Վարդանյանի Եռաբլուրում գտնվող գերեզմանի նկարը, երկու անգամ, ըստ իս, միտումնավոր ներկայացրեց, որ իմ պաշտպանյալը, ով զոհված ազատամարտիկի որդին է, նկարվել է ինչ որ ՙՇռամ՚ Վալերիկի գերեզմանի մոտ, առանց դատարանին իրազեկելու, որ ինչ որ ՙՇռամ՚ Վալերիկը զոհված ազատամարտիկ է և Արթուր Վարդանյանի հայրը: Տպավորությունն այնպիսին էր, որ ինչ որ բառակապակցությամբ համեմված ՙՇռամ՚ Վալերիկը թաղային հեղինակություն է կամ մականունավոր հանցագործ, որի գերեզմանի մոտ նկարվել է Արթուր Վարդանյանը: Մի կողմ թողնելով, թե այդպես մանրակրկիտ երկու անգամ դատարանին ներկայացնելով այդ ապացույցը, ինչ կապ ունի սույն քրեական գործի հետ, մեղադրողի նմանօրինակ ձևակերպումն ուղղակի աղերս ուներ Արթուր Վարդանյանի պատվի և արժանապատվության հետ, որը տեղիք տվեց Արթուր Վարդանյանի տեղից արձագանքելուն, որ. ՙինչ որը դու ես՚, որն էլ հիմք հանդիսացավ նախագահող դատավորի կողմից Ա.Վարդանյանին դիտողություն անելուն և նիստերի դահլիճից մեկ ժամով հեռացնելուն, իսկ մեղադրողի կողմից ՙականջներդ կկտրեմ՚ արտահայտությունը, ուղղված Ա. Վարդանյանին, նախագահող դատավորի կողմից չարժանացավ համապատասխան գնահատականի:


Գտնում եմ, որ նախագահող դատավորի գործողությունները Ա.Վարդանյանին դիտողություն անելուն և դահլիճից հեռացնելուն իրավաչափ չեն, իսկ դատախազի նմանօրինակ ապացույցներ ներկայացնելու ձևաչափը և պահվածքը հակաօրինական է հետևյալ պատճառաբանությամբ.


1.Քրեական գործի նյութերից ակնհակտ է, որ Եռաբլուրում թաղված Վալերիկ Վարդանյանն Արթուր Վարդանյանի հայրն է, ով այն հազարավոր հայորդիներից մեկն է, որ նահատակվեց Արցախյան հերոսամարտի օրերին, իսկ ՙՇռամ՚ մականունը ստացել է պատերազմի դաշտում ստացած թշնամու գնդակներից թողած հետքերի համար: Այսօր, երբ այս դատարանում իրականացվում է ենթադրյալ արդարադատություն, իսկ այն հիմնարկի, որտեղ աշխատում է մեղադրողը, շենքի ճակատին փողփողում է մեր պետականության խորհրդանիշ եռագույնը, իր լուման ունի նաև նահատակված և Եռաբլուրում թաղված Արթուր Վարդանյանի հայրը՝ Վալերիկ Վարդանյանը, ուստի վերջինս ներկայացնելով ինչ-որ ՙՇռամ՚ Վալերիկ, այն էլ որդու ներկայությամբ, ոչ միայն բարոյական չէ, այլ նաև անընդունելի է:

Հորաքրոջ որդուն 20 հազար դոլար է խոստացել՝ ամուսնուն սպանելու համար. 66-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել


2.Անկախ Արթուր Վարդանյանի պահվածքից, որն ունի ամբաստանյալի կարգավիճակ օրենքով նախատեսված որոշ իրավունքներով /հայտարարություններ անելու, ցուցմունքներ տալու, չտալու և այլն/, օրենքի ուժով դատախազը սույն գործով ներկայացնում է պետական լիազոր մարմին և պետության անունից հայտարարում է, որ ՙականջներդ կկտրեմ՚, դա ոչ միայն հակասում է Սահմանադրությանն ու ներպետական օրենքներին, այլ նաև, կարծում եմ, իր մեջ պարունակում է հանցակազմ:


Ձեռնպահ մնալով և ցանկություն չունենալով այս պահին օրենքով սահմանված կարգով դիմելու իրավասու մարմիններին` գնահատական տալու դատախազ Գևորգ Սարգսյանի վարքագծին` բխող իրավական հետևանքներով, ցանկանում եմ, որպեսզի նախագահող դատավորն, արդարադատություն իրականացնելիս, գոնե նմանատիպ հարցերում դրսևորի օբյեկտիվ մոտեցում: Եթե անդրադառնում է Արթուր Վարդանյանին դիտողություն անելուն և դահլիճից հեռացնելուն, այն դեպքում, երբ իր ներկայությամբ ոտնահարվում է վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, որն Աստվածային իրավանորմ է և ամրագրված է մեր Սահմանադրությամբ, ապա պետք է գնահատական տա նաև մեղադրող դատախազի ապացույցները նման ձևաչափով ներկայացնելուն, ինչպես նաև դատախազի հակաօրինական վարքագծին` ՙականջներդ կկտրեմ՚ բառակապակցությանը:
Վերոգրյալի հիմքով և ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 3141 հոդվածով


ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՄ
Դատախազ Գևորգ Սարգսյանի նկատմամբ կիրառել դատական ցանկացած սանկցիա՝ նախատեսված սույն հոդվածի 1-4-րդ կետերով>>:

Այս մասին գրում է Արթուր Վարդանյանի փաստաբան Լեվոն Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА