ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նժդեհի անվան հետ խաղալն Ադրբեջանի եւ Թուրքիայի նախաձեռնությունն է». քաղաքագետ

24.11.2017 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Նժդեհի անվան հետ խաղալն Ադրբեջանի եւ Թուրքիայի նախաձեռնությունն է». քաղաքագետ

«Զվեզդա» հեռուստաընկերությունն իր տխրահռչակ հաղորդման համար, որտեղ վիրավորական կարծիքներ էր հնչեցված Գարեգին Նժդեհի հասցեին, ներողություն է խնդրել ՀՀ-ում ՌԴ դեսպանից:

Շարմազանովը Լատվիայի պատվիրակությանը կոչ է արել չընկնել Ադրբեջանի կեղծ քարոզչության ծուղակը

Սակայն, այդուհանդերձ, դեռ մութ մնաց, թե ինչու հենց այս շրջանում հակահայկական հաղորդում տեղ գտավ ռուսական լրատվամիջոցում, որին անդրադառնալով զրուցեցինք քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:
Ըստ նրա, այս հաղորդումն առնչություն չունի Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրման հետ. «Զվեզդայի հաղորդումն ուրիշ համատեքստում էր: Դա պետք չէ փոխկապել դրա հետ: Եթե  հիշում եք, դա երկրորդ հարձակում էր,  սկզբից եղել է ուրիշ նախաձեռնություն` Պետդումայում պետք է կազմվեր ինչ-որ հանձնաժողով, որը պետք է զբաղվի Նժդեհի արձանի հարցով: Դրանից առաջ է եղել սա, 2013 թվականին ես հատուկ նյութ եմ գրել դրա մասին: Այն ժամանակ էլ Նժդեհի հարցի , այսպես ասած, շրջանառության մեջ էին դնել, որ դրա հեղինակները ռուս քաղաքագետներն են, բայց ինքս անձամբ իմացել եմ, որ դա ռուսական քաղաքագետ չէ, այլ ադրբեջանական մեջլիսի նախկին  պատգամավոր է: Նժդեհի անվան հետ խաղալը Ադրբեջանի եւ թուրքերի նախաձեռնությունն է են»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ս. Շաքարյանց:

Իսկ, թե որքանով են փոխկապակցված ՌԴ արտգործնախարի հայաստանյան այցն ու Հայաստան այցելությունը, քաղաքագետը փաստեց, որ ամսաթվերով պարզապես համընկնում է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА