ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ուղղակի ափսոս, որ նախարարը ծառայում է մութ ուժերին»

24.11.2017 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ուղղակի ափսոս, որ նախարարը ծառայում է մութ ուժերին»

Հայտնի է, որ Առողջապահության նախարարությունը օրերս հայտարարություն էր տարածել, թե կարեւորելով պետություն-հասարակություն ակտիվ երկխոսությունը, հանրային լսումների է հրավիրում բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր մտահոգված են դեկտեմբերի երկրորդ կեսից դեռահաս աղջիկներին պապիլոմա վիրուսի դեմ չարաբաստիկ պատվաստման խնդրով: Բայց այն, որ նախարարությունն այդ «լսումները» իրականացնում է լրատվամիջոցների աչքից հեռու եւ հիմնականում ընտրովի հկ-ների հետ, ենթադրաբար նրանց, որոնք իրենց հետաքրքրություններն ունեն այդ խայտառակ ծրագրերում, արդեն իսկ հիմնավորում է այդ պատվաստումների դեմ առկա բոլոր բացասական կարծիքները: 
Ինչեւէ, ի վերջո, ԱՆ ներկայացրե՞ց լուրջ գիտական փաստարկներ, որոնք կփարատեին պատվաստանյութի վտանգների մասին ահազանգողների մտահոգությունները, փորձեցինք հետաքրքրվել Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ, գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանից, ով եւս զարմանալիորեն հրավիրված է եղել այդ փակ քննարկմանը:
- Այո, Դուք ճիշտ եք, որ նախ՝ դա ոչ թե հանրային լսումեր, այլ փակ ժողով էր, որտեղ լրատվամիջոցները մուտք գործելու հնարավորություն չունեին, միայն Առողջապահության նախարարության նկարահանող տեսախցիկներն էին: Այն ավելի շատ կոլեգիայի ընդլայնված նիստ էր, որին ներկա էինք նաեւ մենք: Նշեմ նաեւ, որ այդ քննարկմանը ԶԼՄ-ների եւ որեւէ հրապարակում մեջբերել ի սկզբանե արգելված էր, քանի որ նախարարը համարում է, որ դրանք գիտական փաստարկներ չեն:
- Նախարարը՝ պարոն Ալթունյանը, մեր լրագրողի հետ զրույցում ասել է, թե քննարկմանը պատվաստանյութի դեմ արտահայտվողները որեւէ հակափաստարկներ չեն կարողացել ներկայացնել: Այդպե՞ս է:
- Տեսեք, երբ անձամբ ես հարցրի՝ արդյոք իրենք տիրապետո՞ւմ են, ունե՞ն որեւէ վիճակագրություն այդ պատվաստանյութի ազդեցության վերաբերյալ, կամ այդ պատվաստման արդյունքում քաղցկեղով հիվանդացող կանանց թիվը պակասե՞լ է, թե` ոչ, ինչպե՞ս է դա ազդել կանանց պտղաբերության վրա, նման որեւէ թիվ նախարարության կողմից չհնչվեց: Դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ նրանք կա՛մ չեն տիրապետում, կա՛մ ուղղակի թաքցնում են իրական պատկերը: Այսինքն՝ մենք պահանջում էինք Առողջապահության նախարարությունից՝ ճշգրիտ փաստարկներ: Երբ դեղորայք են փորձարկում նույնիսկ օրինակ մկների վրա, հետեւում են, թե այն ի՞նչ ազդեցություն ունեցավ, քանի՞սը սատկեց, քանի՞սը մնաց, քանի՞սը ունեցավ վերարտադրություն, քանի՞սը՝ չունեցավ եւ այլն: Սա կարեւոր գիտական պահանջ է, որը եղել է միշտ: Բայց ԱՆ-ում մեզ նման որեւէ տվյալ չտվեցին: 
Պետք է փաստեմ, որ նախարարը շատ հաճելի մարդ է, հրաշալի վարեց ամբողջ այդ ժողովը, ուղղակի ափսոս, որ նա ծառայում է մութ ուժերին: 

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԵՌ ՇԱ՞Տ Է «ՇՓՈԹՎԵԼՈՒ»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА