ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ

24.11.2017 18:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ

 

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսել ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանի ուղեկցությամբ այցելել է այս տարի պաշտոնապես Սողոմոն Թեհլերյանի անունով անվանակոչված հրապարակ: Հրապարակում նրանց միացել է նաև Մարսելում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրանք  ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել հրապարակի անվանակոչման մասին հիշատակող հուշատախտակի մոտ:

Հանրապետության հրապարակ տանող որոշ ճանապարհահատվածների երթևեկությունը կդադարեցվի

Ներկայացնելով հրապարակի անվանակոչման մանրամասները` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսը նշել է, որ անվանակոչման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 21-ին՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ: Վարդան Սրմաքեշը նաև հավելել է, որ հրապարակի անվանակոչման պաշտոնական արարողությանը, որը համատեղ կազմակերպել էին Մարսելի քաղաքապետարանը և  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը, մասնակցել են Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА