ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատվաստումների վերաբերյալ դպրոցների եւ մանկապարտեզների պահանջները հակասահմանադրական են

24.11.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պատվաստումների վերաբերյալ դպրոցների եւ մանկապարտեզների պահանջները հակասահմանադրական են

ՀՀ կառավարության որոշմամբ` Առողջապահության նախարարության կողմից  դեկտեմբերի 2-րդ շաբաթվանից սկսած մեկնարկելու է դպրոցահասակ 13-ամյա աղջիկներին գարդասիլով պատվաստելու գործընթացը: Այն, ինչպես եւ մյուս բոլոր պատվաստումները իհարկե պարտադիր չեն, ինչի մասին հստակ ամրագրված է ՀՀ Սամանադրությամբ, սակայն արդեն իսկ ծնողների շրջանում որոշակի մտահոգություններ կան: 

Նախարարը չցանկացավ խոսել իր ապատեղեկատու հայտարարության մասին

«Իրավունքին» դիմել են տասնյակ ծնողներ` նշելով, որ երեխային դպրոց եւ մանկապարտեզ ընդունելու ժամանակ կրթական հաստատությունները պահանջում են փաստաթուղթ, որ իրենց երեխան ստացել է համապատասխան պատվաստումները: Այս հարցով դիմեցինք ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, որտեղից ԿԳ նախարարի մամուլի խոսնակ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ վստահեցրեց, որ ո՛չ այս, ո՛չ այլ պատվաստումների վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ներկայացնելու պահանջ չի դրված դպրոցների եւ մանկապարտեզների առաջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА