ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.11.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

ԿԸՀ-ի առաջ հացադուլ անող եւ Տիգրան Մուկուչյանին մեկ օր ժամանակ տված ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ բավականին զարմանալի հայտարարություն արեց: Արձագանքելով սէֆիլյանականների` բանտից հղած կոչին, բոլոր ընդդիմադիրներով համախմբվելու «ապագաղութացման» պայքարում, Հայրիկյանն ասաց. «Ես բանտում եղած մարդկանց մասին չեմ  ուզում խոսել, բայց ընդհանրապես որեւէ մեկը ինձ հետ խոսելուց առաջ պիտի զգաստ կանգնի, պատիվ տա, թույլտվություն ստանա խոսելու, հետո նոր խոսի այն ծրագրերի մասին, որոնց համար ես 18  տարի   բանտ եմ նստել եւ հաղթական եմ  նստել, հանկարծ  գալիս ինձ ասում են` ապագաղութացման  պայքարի համար որեւէ մեկը էլ պետք չէ: Արի ասա` ինչպես պայքարենք, մի անգամ հաղթել ես, լիարժեք չես հաղթել, կատարյալ չես հաղթել, դու էլ ասում ես` բայց Հայաստանը  միջազգային իրավունքի սուբյեկտ է, չէ՞, Հայաստանը վաղը կարող է Եվրոպական միության հետ   համաձայնագիր կնքել, եկեք էդ հարցը  թողնենք` տասներորդական է: Ես չեմ ասում` միայն  «Սասնա ծռերը», այլեւ բոլորը...»: Հիմա պատկերացնում եք չէ՞, թե ինչպես պետք է, ասենք` Հայրիկյանին բանտախցում նամակ գրելիս Ժիրայր Սէֆիլյանը դա անի զգաստ կանգնած եւ տելեպատիկ կապով Հայրիկյանից թույլտվություն խնդրելով:

ԶԱՐՄԱՆՔ

Պարզվում է, մազութային սուլթանատի բանակը, զարմանալիորեն, թեւակոխել է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ փուլ: Այսպես, նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արեւմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի: Եվ ո՞րն է այդ հանցագործությունը` պարզվում է, օրեր առաջ սույն սպան իրեն վստահված մարտական դիրքի ողջ անձնակազմին կոտորել է եւ դիմել փախուստի: Դե ինչ, մաշալլա՜հ...

Իսկ Բաքվի քարոզիչները խառնակչական նպատակով հա շրջանառում էին պնդում, թե Լավրովը Երեւան էր բերել ինչ-որ «ՊՈՒՏԻՆԻ ՊԼԱՆ»: Դրա առնչությամբ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մի զարմանալի, բայց շատ պարզ խորհուրդ է տվել, որը, սակայն, դժվար թե մտնի կոյունլուների եմիշանման գլուխները. 

«Մենք միշտ խորհուրդ ենք տալիս, պահպանելով նորությունները հրապարակելու ստեղծարար մոտեցումը, երբեմն, իսկ հնարավորության դեպքում ավելի հաճախ օգտվել սկզբնաղբյուրներից: Դուք ճիշտ եք այն հարցում, որ այս հարցը մեկ անգամ չէ, որ մեկնաբանվել է: Մենք այդ այցերի վերաբերյալ մեկնաբանություններ տվել ենք դրանցից առաջ, դրանց ընթացքում եւ դրանցից հետո, եւ միանշանակ տվել ենք այդ հարցի պատասխանը: Դրա համար մեզ մոտ աշխատում է Արտաքին գործերի նախարարության կայքը, մեզ մոտ անց են կացվում մամուլի ասուլիսներ եւ ճեպազրույցներ: Մենք միշտ մանրամասն պատասխանում ենք հնչող բոլոր հարցերին»:

Ի դեպ, ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ էլ հյուպատոս Աղաեւը ահագին զվարճացրեց տեղի հայությանը: «Ադրբեջանի հյուպատոսը Twitter-ում զայրացած գրառում է կատարել` գրելով, որ «հայերը հեռուստամարաթոն են անցկացնում, գումար հավաքում սովորական ամերիկաբնակ հայերից Հայաստանի կոռումպացված պաշտոնյաների գրպանը լցնելու եւ Ադրբեջանի օկուպացված տարածքների համար»: Կարծում ենք, որ սույն թուրքի գրառումը ահագին նպաստել է «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնին: Ախր, եթե պաշտոնյաները այդ գումարներով գրպան լցնելու լինեին, այդ ապուշը պետք է որ ուրախանար, որ համ ամերիկահայերը փող են տալիս, համ այդ փողը Արցախ չի հասնում: Դե ինչ ասես, Դարվինը մի բանում էր սխալվում` ոչ թե մարդը կապիկից է առաջացել, այլ որոշ դեպքերում կապիկն է մարդուց առաջանում, ինչի վառ օրինակը հենց այդ հյուպատոսն է: 

ԶԱՐՄԱՆՔ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА