ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գարդասիլով» առաջինը կպատվաստվեն ԱՆ աշխատակազմի աղջիկներն ու թոռները

24.11.2017 18:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Գարդասիլով» առաջինը կպատվաստվեն ԱՆ աշխատակազմի աղջիկներն ու թոռները

Առողջապահության նախարարությունն այս շաբաթ հանրային լսումներ անվան տակ` փակ դռների հետեւում կազմակերպեց կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում` դեկտեմբերի երկրորդ կեսից դեռահաս աղջիկներին պապիլոմա վիրուսի դեմ չարաբաստիկ պատվաստումների խնդրով: Թե ի՞նչ է տեղի ունեցել փակ դռների հետեւում, գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը, որը ներկա է եղել վերոնշյալ լսումներին, նշել էր, որ գիտության բարձրագույն կոչումների տեր բժիշկներ, բաժնի վարիչներ ու տեղակալներ դարձել էին «Գարդասիլը» ատամներով պաշտպանող «դիպուկահարներ»: Այդուհանդերձ, այս պատվաստմանն ընդդիմացողներին հաջողվել էր բարձրացնել մի շարք մտահոգիչ հարցեր, որոնց վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ՀՀ առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ հետ: Նրա կարծիքով` իրենք հենվում են գիտական տվյալների վրա, իսկ ընդդիմադիր կողմը` էմոցիոնալ գնահատականներ է հնչեցնում:

Հինգ նշան, որ նա սիրահարված է Ձեզ

Պարոն նախարար, ամեն դեպքում, մի շարք հարցեր են բարձրացվել լսումների ժամանակ, ինչպե՞ս եք պատրաստվում փարատել մարդկանց մտահոգությունները:

– Լսումների ժամանակ գործընկերներին առաջարկվել էր պատասխանել երեք հարցի`  կա՞ օգուտ պատվաստանյութից, թե` ոչ, կա՞ վնաս, թե` ոչ, եւ իրենց կարծիքով` այդ երկու արդյունքից ո՞րն է գերակշռում: Մեր ընդդիմադիրները, ճիշտն ասած, խուսափեցին այդ ձեւաչափով պատասխանելուց եւ հնչեցրին էմոցիոնալ կարծիքներ:

Իսկ միջազգային փորձը ուսումնասիրե՞լ եք, հենց երկու օր առաջ հրապարակվել են Եվրոպական միության տվյալների միասնական բազայի բացառիկ տեղեկությունները, որոնք վկայում են, որ «Գարդասիլով» պատվաստումների 92 տոկոսի դեպքում կա կողմնակի ազդեցություն` թեթեւից մինչեւ բարդ:

– Ուսումնասիրություն կատարվել է, բայց այդ բոլոր տվյալները ցույց են տալիս, որ օգուտները պատվաստանյութից ավելի շատ են, քան վնասը: Իսկ վնասն արտահայտվում է միայն պատվաստման տեղում ցավով եւ ոչ ավելին: Ինչ վերաբերում է խոսակցություններին` մահացությունների մասին, դրանք զրոյական են:

Դուք ժամանակին նշել էիք, որ առաջինը Առողջապահության նախարարության աշխատակազմի երեխաներն են պատվաստվելու...

– Հաստատում եմ:

Իսկ կապահովե՞ք հանրային որեւէ ձեւաչափ, որպեսզի մարդիկ համոզվեն դրանում:

– Կարծում եմ` այո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ի դեպ, հիշեցնենք, որ երջանիկ պատահականությամբ` ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ունի մեկ որդի, որը դեռ ամուսնացած չէ, հետեւաբար կրտսեր Ալթունյանին չի սպառնում «Գարդասիլով» պատվաստվելու վտանգը, քանի որ այն նախատեսված է 13 տարեկան աղջիկների համար, որոնք ԱՆ պնդմամբ` պետք է «փրկվեն» արգանդի վզիկի քաղցկեղից:

Թեյի փաթեթների մեջ 17 անգամ ավելի շատ մանրէներ կան, քան զուգարանակոնքի մեջ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА