ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք է լուրջ վերահսկողություն սահմանվի, որպեսզի գյուղատնտեսության մեջ հավելումներ չլինեն

23.11.2017 19:35 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պետք է լուրջ վերահսկողություն սահմանվի, որպեսզի գյուղատնտեսության մեջ հավելումներ չլինեն

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ գյուղատնտեսության մեջ կատարվող նորամուծություններին վերապահումով է մոտենում: Ըստ նրա, պետք է լուրջ վերահսկողություն սահմանվի, որպեսզի որեւէ հավելումներ չլինեն գյուղատնտեսության մեջ, որը կարող է վտանգել մարդկանց առողջությունը եւ ուշադիր լինել սննդի հետ կապված հարցերին: Պետության գլխավոր խնդիր այն է, որ իր քաղաքացիների համար ապահովի անվտանգություն. «Ինչ վերաբերում է տրանսգեն գյուղատնտեսությանը, ապա  պետք է մեր տրադիցիոն գյուղատնտեսությունը զարգացնենք, որովհետեւ ցանկացած շեղում, այս կամ այն կերպ,  ազդում է մարդու առողջության վրա: Պետք է կարողանանք մեր հողատարածքներն օգտագործել, այսօր դրանց 30 տոկոսը չենք օգտագործում,  քանի որ գյուղացին հնարավորություն չունի, նախ արտագաղթն է դրան նպաստում: Այդ պատճառով էլ պետությունը պետք է կարողա մեքենա- տրակտորային կայաններ ստեղծել, օգնել գյուղացիներին, որպեսզի կարողանա իր հողը մշակել, պետք է կոպերատիվներ ձեւավորվեն, մարդիկ իրենց հողակտորներով միանան եւ ոչ սեփականաշնորհված հողակտորների վրա պետք է տնտեսություն ստեղծվի»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Վ. Սաֆարյանը:

ԱՄՆ-ում տրանսգենդեր զույգը երեխա է ունեցել

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել` զարգացնելու  պետություն-մասնավոր գործընկերության գործառույթը. «Մենք էլ կներկայացնենք  մեր առաջարկությունները, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումը պետություն- մասնավոր գործընկերություն ծիրում: Այսօր պետությունը պետք է համախմբի մասնավորի տնտեսական ռեսուրսները եւ այն գործարանները, որոնք կարող են ինչ-որ բան արտադրել: Ներդրումներ անելով ձեռք բերի դրանց բաժնետոմսերի մի մասը եւ մասնավորի հետ դառնալով համասեփականատեր` իր վրա պարտավորություն վերցնի պատվերներով ապահովել: Եթե տարբեր ձեռնարկությունների մեջ ունենա իր ներդրումները, ապա նա արդեն ներքին կոմերացիաների զարգացումներով կզբաղվի: Նույնը վերաբերում է նաեւ գյուղատնտեսությանը, դրա համար պետք է պետական եւ մասնավոր կառույցների համատեղ աշխատանքն ամեն կերպ խրախուսվի եւ առաջ գնա: Սա է հիմքը»,-եզրափակեց Վազգեն Սաֆարյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА