ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՊ-ը  դադարում է գոյություն ունենալ այն տեսքով, ինչ կար 2014 թվականից հետո

23.11.2017 17:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՊ-ը  դադարում է գոյություն ունենալ այն տեսքով, ինչ կար 2014 թվականից հետո

Արաբագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ խոսքով, չնայած արձանագրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վախճանը, սակայն իրողությունն այն է, որ այս ահաբեկչական խմբավորումը պարզապես դադարում է գոյություն ունենալ այն տեսքով, ինչ կար 2014 թվականից հետո, երբ Սիրիայի եւ Իրաքի տարածքներում հռչակեցին խալիֆայություններ. «Այս կառույցը «պետության» տեսքով այլեւս չկա, սակայն դեռեւս զգալի ներկայություն ունի Սիրիայի, Իրաքի տարածքներում եւ լուրջ ներկայություն Եմենում, Լիբիայում, Պակիստանում, Աղֆանստանում: Խմբավորման տարբեր բջիջներ, հատկապես վերջին  տարիներին, երբ այն դեպի անկում էր գնում, արեւմտյան երկրներից եկած զինյալների զգալի վերադարձ եղավ դեպի իրենց հայրենիք, սա նշանակում է, որ ահաբեկչական սպառնալիքը Մերձավոր Արեւելքից դուրս շարունակում է բավականին բարձր մակարդակի վրա մնալ»,-փաստեց արաբագետը եւ նկատեց, որ ահաբեկչական խմբավորումը համար առիթը բաց չի թողնի, որպեսզի հիշեցնի իր գոյության մասին: Արաբագետը նաեւ ընդգծեց, որ երեկ ահաբեկչական խմբավորումը Իրաքից նոր տեսաուղերձ է հղել, որտեղ ցույց է տվել տասնյակ շիական աշխարհազորային զինյալների զանգվածային  մահապատիժը. «Ցավոք, կառույցը շարունակում է մնալ եւ մենք դեռեւս կլսենք այս խմբավորման ահաբեկչական գործողությունների մասին»,-շեշտեց Արմեն Պետրոսյանը:

Բաքվում կկայան Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА