ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանը չի պատրաստվում Թուրքիայի հետ կիսել Սիրիայում ունեցած ազդեցությունը (Տեսանյութ)

23.11.2017 17:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանը չի պատրաստվում Թուրքիայի հետ կիսել Սիրիայում ունեցած ազդեցությունը (Տեսանյութ)

Երեկ Սոչիում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում երեք երկրների ղեկավարները  քննարկել են Սիրիայի խնդրի լուծման, ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու եւ լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ հարցեր:
Իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԸ անդրադառնալով Սոչիում կայացած հանդիպմանը եւ Սիրիայի խնդրի հարցում Իրանի դերակատարությանը, նկատեց, որ Իրանը Սիրիայում ունի գերակա ազդեցություն, որը բարդ կլինի պահպանել հակամարտության պայմանական ավարտից հետո: Ըստ իրանագետի, պատճառն այն է, որ Սիրիայի հակամարտության գործում ներգրավեցին նաեւ այլ պետություններ, խնդրի լուծման առումով դրական ազդեցություն ունեցան մասնավորապես Ռուսաստանը եւ Թուրքիան. «Ոչ միայն Սիրիայում, այլեւ Իրաքի տարածքում լինելու է ազդեցությունների գոտիների բաժանման խնդիր, որի արձագանքները տեսնում ենք Իրանում եւ ամենաբարձր մակարդակի հայտարարություններում, մասնավաորապես այն, որ Իրանը Սիրիայում ձեռք բերվածը չի պատրաստվում Թուրքիայի հետ կիսել հավասարը հավասարի հետ»,-փաստեց Ա. Տոնոյանը եւ նկատեց, որ այն պետությունները, որոնք առնչություն ունեն Սիրիայի հակամարտության հետ բաժանվում են երեք խմբի` պետություններ, որոնք օգնել են ահաբեկիչներին եւ հակամարտության վրա միանշանակ ունեցել են բացասական ազդեցություն, որոնց թվում հիշատակվում է ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի անունները. «Պետություններ, որոնք ունեցել են երկակի ազդեցություն, այսինք, հակամարտության սկզբում օգնել են ահաբեկիչներին, այնուհետեւ զգալով սեփական ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները, փոխել են իրենց դիրքորոշումը,  այս պետությունների թվում նշվում է նաեւ Թուրքիայի անունը: Եվ պետություններ, որոնք ի սկզբանե կանգնած են եղել Սիրիայի կողքին, դրանց թվում նշվում է Իրանի եւ Ռուսաստանի անունները: Կարծում եմ` սա կարեւոր ուղերձ էր` ուղղված Թուրքիայի նախագահին, առ այն, որ Իրանը չի պատրաստվում հավասարապես կիսել այդ տարածքներում իր ունեցած ազդեցությունը»,-ընդգծեց իրանագետը:

«Չքննարկենք ռուս-թուրքական շահերը, կարեւորը՝ մենք դրանից չտուժենք»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մանրամասները` տեսանյութում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА