ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիմա հայերը օդ են բարձրանում նեգրի՞ կարգավիճակով, թե՞ ոչ

23.11.2017 14:54 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հիմա հայերը օդ են բարձրանում նեգրի՞ կարգավիճակով, թե՞ ոչ

Չնայած, հասարակությունը բողոքում է Հայաստանի ավիրատոմսերի բարձր գներից եւ մատուցվող ծառայությունների ցածր որակից, այդուհանդերձ ավիաընկերությունները շարունակում են թռիչքներ իրականացնել նոր ուղղություններով եւ հայտարարել, որ ավիատոմսերը բավականին մատչելի են:

Մոսկվայում գրանցվել է վերջին 138 տարվա ձմեռային ամենատաք ջերմաստիճանը

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն ՌՈԲԵՐՏ ՕԳԱՆԵՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ավիատոմսերի արժեքին եւ մատուցվող ծառայությունների որակին, փաստեց. «Այսօր Հայաստանից կարող են Մոսկվա հասնել 48 հազար դրամով, իսկ Մոսվայից Հայաստան` 65 դոլարով: Ինչ վերաբերում է սպասարկման որակին, ապա ամեն ինչ կախված է ավիաընկերությունից, ոմանք կարող են լավ սպասարկում ապահովել, իսկ որոշներ` ոչ: Ամեն ինչի համար պետք է վճարել»,-փաստեց Ռ. Օգանեսյանը:


Ի դեպ օրերս ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում նույնպես դժգոհեց ավիատոմսերի արժեքից եւ ծառայություններից որակը բնորոշեց «ներգրերի ռեյսեր» եզրույթով, քանի որ եվրոպական որեւէ  երկիր Հայաստանից ինքնաթիռը հասնում է գիշերը կամ լուսադեմին: Ըստ նրա, այս ամենը պետք է ազդեր տոմսերի գնային քաղաքականության վրա, սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակ գործընթացը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА