ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինչեւ Բաքվի դիրքորոշումը չփոխվի` ԼՂ հարցով բանակցություններում առաջընթաց չի լինի. Շավարշ Քոչարյան

23.11.2017 13:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մինչեւ Բաքվի դիրքորոշումը չփոխվի` ԼՂ հարցով բանակցություններում առաջընթաց չի լինի. Շավարշ Քոչարյան

ԼՂ հարցող բանակցություններում առաջընթաց գրանցելու համար կողմերի միջև պետք է լինի վստահություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Brent նավթն էժանացել է բարելի դիմաց մինչեւ 63,16 դոլար

«Բազմիցս ասվել է, որպեսզի բանակցությունները կարողանան առաջ շարժվել, կողմերի միջև պետք է լինի վստահություն, իսկ վստահությունն իր մեջ ներառում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնց մասին խոսվել է Վիեննայում, և Սանկտ Պետերբուրգում»,- ասաց նա:

Շավարշ Քոչարյանի խոսքով` բանակցություններում առաջընթաց չի լինի, քանի դեռ կողմերից մեկն առաջ է շարժվում «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ սկզբունքով»:

«Կամ էլ, երբ հարցադրումը դրվում է այսպես՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ պատերազմ: Բնական է, որևէ առաջընթաց չի կարող լինել: Ու այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվի` բանակցություններում առաջընթաց չի լինի», - նշեց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА