ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

98 տարեկանում մահացել է աշխարհահռչակ ջազային պրոդյուսեր Ջորջ Ավագյանը

23.11.2017 13:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
98 տարեկանում մահացել է աշխարհահռչակ ջազային պրոդյուսեր Ջորջ Ավագյանը

Ամերիկահայ հանրահայտ պրոդյուսեր, աշխարհում ջազի նշանավոր դեմքերից մեկ համարվող Ջորջ Ավագյանը 98 տարեկան հասակում հեռացել է կյանքից: Այս մասին տեղեկացնում է New York Times-ը:

«Razboy-ն այսօր մահացել է». հաքքերները ապատեղեկատվություն են տարածում

Ինչպես հայտնել է նրա դուստրը` Անահիտ Ավագյանը, երաժիշտը մահացել է նոյեմբերի 22-ի առավոտյան՝ Մանհեթանի իր տանը:

 

Ջորջ Ավագյանը ծնվել է 1919 թվականին, ՌԴ Արմավիրի մարզում։ 1923 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: 1941 թվականին ավարտել է Յեյլի համալսարանը։ Եղել է Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի, Մայլս Դևիսի և շատ այլոց պրոդյուսերը։ 1951-1958 թթ. եղել է «Ուորեն Բրադրզ» կինոընկերության երաժշտական ձայնագրումների բաժնի վարիչն ու տնօրենը։ Ձայնագրման ասպարեզում կատարել է մի շարք նորարարություններ։ Թողարկել է աշխարհում առաջին LP ձայնապնակները և Live ձայնագրությունը (Բեննի Գուդմեն)։

Կոլումբիայի համալսարանում վարել է ջազի պատմության դասընթացներ։ Արժանացել է Գրեմմի մրցանակի։ Columbia Records-ում ձայնագրել է Արմսթրոնգի, Բեննի Գուդմենի, Բիլլ Հեյլիի լավագույն ալբոմները։ 1939 թվականին Չիկագոյում թողարկել է իր ջազային մեղեդիների ձայնապնակը, իսկ Նյու Յորքում հիմնել և նախագահել է «Ավագյան Քո» ընկերությունը, որը մասնաճյուղեր ունի Փարիզում, Բրյուսելում և Թեհրանում:

Մասնակցել է «Գիշերային աղջիկներ», «Ստրավինսկի», «Ամառային օրվա ջազ» և այլ շարժանկարների։ 1957 թվականին դարձել է ԱՄՆ-ի ձայնագրման արվեստի ազգային ակադեմիայի նախագահության անդամ։ Համարվել է ամերիկյան ջազի մեծագույն հեղինակություններից։ 1961 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն ալբոմ» անվանակարգում։

1962 թվականին կազմակերպել է Բենի Գուդմանի համերգային շրջագայությունները ԽՍՀՄ-ում։ 1998 թվականին այցելել է Հայաստան և մասնակցել է Երևանի առաջին միջազգային ջազ փառատոնին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА