ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանցիսկոս Պապը հանդիպելու է ռոհինգյա մուսուլմաններին

23.11.2017 12:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանցիսկոս Պապը հանդիպելու է ռոհինգյա մուսուլմաններին

Նոյեմբերի 28-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնելու է Մյանմա, որտեղ հանդիպումներ է ունենալու երկրի ԱԳ նախարար և կառավարության բարձրագույն խորհրդատու Անգ Սան Սուչիի և Բանգլադեշում փախստականի կարգավիճակում հայտնված ռոհինգյա մուսուլմանների հետ: Այս մասին հայտնում է Irna լրատվական գործակալությունը:

Հռոմի պապը «Հայր Մեր» աղոթքի տեքստի փոփոխման կոչ է արել

Աղբյուրի հաղորդմամբ`  Պապը դեկտեմբերի 1-ին էլ մեկնելու է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքա՝ այնտեղ ապաստան գտած ռոհինգյա մի խումբ մուսուլմանների հետ հանդիպելու համար:

Հիշեցնենք, որ վերջերս ՄԱԿ-ը հայտարարել է, որ Մյանմայի բանակն էթնիկ զտումներ է իրականացնում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА