ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաստաբանը ազատ է արձակվել նիստերի դահլիճից

23.11.2017 12:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաստաբանը ազատ է արձակվել նիստերի դահլիճից

Օրերս խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող փաստաբան Վաղինակ Աթոյանին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը չի բավարարվել, փաստաբանն ազատ է արձակվել նիստերի դահլիճից:

Երեխաներին կերակրելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծանր վնաս էր պատճառել ամուսնուն. դատապարտվել է պայմանական ազատազրկման

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ դատական իշխանության մարմնի ներկայացուցիչները քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորի նկատմամբ ընտրված պատիժն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու դիմաց պահանջել են խոշոր չափերով կաշառք:

Կան տեղեկություններ, որ կաշառք ստանալու գործընթացն առանց խոչընդոտների և բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով ամբաստանյալի շահերի պաշտպանը` Վ. Աթոյանը, նախապես համաձայնություն է ձեռք բերել հիշյալ կալանավորի և վերջինի քրոջ հետ` կաշառքն իր միջոցով դատական իշխանության ներկայացուցիչներին փոխանցելու համար: 

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վ. Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու` դատական իշխանության ներկայացուցիչների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА