ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունահռոմեական ըմբիշները ձեռնունայն են վերադառնում Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունից

22.11.2017 20:56 ՍՊՈՐՏ
Հունահռոմեական ըմբիշները ձեռնունայն են վերադառնում Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունից

Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը գորգ մտած Հայաստանի երեք ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի աշտոնական կայքը: 59 կգ քաշային կարգում Տարոն Դումոյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ առավելության հասավ հնդիկ ըմբիշի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Դումոյանը պարտվեց ռուս Սերգեյ Եմելինին: Հայ ըմբիշը պարտվեց նաև սփոփիչ գոտեմարտում: 66 կգ Կարեն Ասլանյանը որակավորման փուլում զիջեց ճապոնացի Շոգո Տակահաշիին և դուրս մնաց հետագա պայքարից: 80 կգ Կարեն Քոչարյանը նույնպես պարտվեց իր մեկնարկային գոտեմարտում: Նա զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ազամատ Խակուլովին: Երեկ մեդալ չէին կարողացել նվաճել նաև Արմեն Հակոբյանը (71 կգ) և Գեղամ Թորգոմյանը (85 կգ): Այսպիսով հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Լեհաստանից: Այսօր գիշերը մրցավայր կմեկնի ազատ ոճի ըմբշամարտի 23 տարեկանների Հայաստանի հավաքականը:

Աշխարհի Գավաթ. Յանա Եգորյանը նվաճել է բրոնզե մեդալ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА