ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈւԵՖԱ. Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում

22.11.2017 20:51 ՍՊՈՐՏ
ՈւԵՖԱ. Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 50 ֆուտբոլիստների, որոնք հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Ցուցակում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 4 ներկայացուցիչ՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան ու վենեսուելացի պաշտպան Անտոնիո Վալենսիան, հայտնում է ակումբի կայքը: «Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը շատ արդյունավետ էր Եվրոպայի լիգայում»,- գրում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Զավեն Անդրիասյանը 14-րդն է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշարում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր 11 խաղի, դարձել 6 գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով նաեւ եզրափակիչում: «Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակիչ խաղում 2:0 հաշվով հաղթել էր Ամստերդամի «Այաքսին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА