ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շքեղ աստղաբույլ Գյումրու  դրամատիկակակնի բեմում. ԵՊԿ ԳՄ-ն 20 տարեկան է

22.11.2017 18:19 ՄՇԱԿՈՒՅԹ
Շքեղ աստղաբույլ Գյումրու  դրամատիկակակնի բեմում. ԵՊԿ ԳՄ-ն 20 տարեկան է

Այն հեռավոր տարիներին հետաղետալի Գյումրին կանգնած էր հոգեւոր  ճգնաժամի եւ անհուսության առջեւ, երբ համատարած ընդարմացման եւ նիրհի մեջ, որպես հուսո փարոս մաեստրո Լորիս Ճգնավորյանի շնորհիվ ծնվեց արվեստների կենտրոն ստեղծելու գաղափարը եւ 1991 թ.-ին սկիզբ առավ մի աննախադեպ ուխտագնացություն: Այն Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եւ նրա նախագահ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ, որպես նյութական կերտվածք ավարտին հասավ 1997թ-ին: Նույն տարվա հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Գյումրու «Արվեստների ակադեմիայի» հանդիսավոր բացումը:

Ծատուրյանի ստվերային հոբելյանն ու Գյումրու թատրոնի երեւանյան հյուրախաղերը

Դկետեմբեր 2-ին Գյումրիում նշվելու է ԵՊԿ ԳՄ ստեղծման 20 ամյակը:  Հոբելյանական տարում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, համերգներ, գիտաժողովներ ՀՀ մարզերում, Երեւանում եւ արտերկրում/Ավստրիա, ԱՄՆ, Սլովենիա, Իտալիա, Չեխիա, Շվեդիա եւ այլուր/:

Հոբելյանական միջոցառումների  պսակը կհանդիսանա դեկտեմբերի 2-ին, երբ հանդիսավոր պայմաններում Գյումրու դրամատիկակակն թատրոնում կնշվի  հիմնադրման 20 ամյակը: Հանդիսություններին կմասնակցեն գործընկեր բուհերի պատվիրակություններ մեկ տասնյակից ավելի երկրներից :

Հանդիսավոր երեկոյին իրենց մասնակցությունը կբերեն բոլոր այն մարդիկ ու պետական գործիչները, ովքեր իրենց ներդրումն ունեն բուհի ստեղծման եւ կայացման գործում:

Հավելենք, որ միջոցառմանը ներկա կինի անձամբ մաեստրո Լորիս Ճգնավորյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА