ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արմմոնո Plus». նվիրվում է Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին

22.11.2017 18:17 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Արմմոնո Plus». նվիրվում է Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին

Նոյեմբերի 26-29-ը Երևանում առաջին անգամ տեղի կունենա «Արմմոնո Plus» թատերական փառատոնը, որը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: «Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Արմմոնո Plus»-ը հանդիսանում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածը, որի շրջանակում կցուցադրվի 9 մոնոներկայացում. Նարեկ Բաղդասարյան՝ «Համլետ Machin», Արմեն Քուշկյան՝ «Նաստասիայի դերում իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին», Արա Ասատուրյան՝ «Խելագարի հիշատակարան», Ստեփան Շահինյան՝ «Վերջապես վերջ», Արամ Հայրապետյան՝ (Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն) «Կարապի երգը», Մարիամ Դավթյան՝ «Անծանոթ կնոջ նամակը» (Արմմոնո-դեբյուտ), Դիանա Բաբայան՝ «Ինչի՞ համար է այս անակնկալը» (Արմմոնո-դեբյուտ), Կարոլինա Եսայան «Կարապը» և Մարյաննա Մարուշանկովսկայա՝ «Աղջիկն ու ջութակը» (Արմմոնո-կլաս):

«Եհովայի վկաներին պաշտպանող փաստաբանները ստանում են օրական 2-3 հազար դոլար».Ա. Ամարյան

«Արմմոնո Plus» փառատոնի ընթացքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը: Երիտասարդ թատերագետ Ռուզաննա Առաքելյանի դիտակետում «Էկրանը՝ մոնոներկայացումներում» և «Մեկ դերասանի թատրոն» թեմաներն են:

«Արմմոնո Plus» միջազգային թատերական փառատոնը հարթակ է, որում երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ցուցադրել իրենց աշխատանքները. լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում՝ 2018թ.-ի ապրիլի 29-ից մայիսի 3-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА