ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ գործի են դրվում «Գարդասիլը» ատամներով պաշտպանող «դիպուկահարներին»

22.11.2017 17:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Երբ գործի են դրվում «Գարդասիլը» ատամներով պաշտպանող «դիպուկահարներին»

«Իրավունքն» անդրադարձել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը կամ ինչպես ինքն է իրեն համարում` «արդյունավետ մենեջերը», որոշել է դիմել շարքային «շուստրիության»: Առողջապահության նախարարությունը պաթետիկ եւ հուզիչ  հայտարարություն էր տարածել, թե կարեւորելով պետություն-հասարակություն ակտիվ երկխոսությունը, հանրային լսումների է հրավիրում բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր մտահոգված են դեկտեմբերի երկրորդ կեսից դեռահաս աղջիկներին պապիլոմա վիրուսի դեմ չարաբաստիկ պատվաստման խնդրով: Բայց արի ու տես, որ հանրային կարեւորություն եւ հետաքրքրություն ունեցող քննարկումները հավասարեցված է ռազմական գաղտնիք պարունակող հանդիպման: Լսումները տեղի են ունեցել փակ դռների հետեւում` առանց լրագրողների ներկայության եւ լուսաբանման: Իսկ թե ի՞նչ է տեղի ունեցել փակ դռների հետեւում, մանրամասներ է պատմում գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ, որը ներկա է եղել վերոնշյալ լսումներին. «Ավարտվեց առողջապահության նախարարի հետ հանդիպումը: Ընթացավ ճիշտ այնպես, ինչպես պատկերացնում էի: Գործազուրկներով լցված մեր շրջապատում, որ բժիշկն է առյուծի կաթ կերել, որ ճշմարտության մասին խոսի, որպես մասնագետ: Իրենք 15-ից ավել էին, մենք ընդամենը հինգը...գիտության բարձրագույն կոչումների տեր բժիշկներ, բաժնի վարիչներ ու տեղակալներ՝ «Գարդասիլը» ատամներով պաշտպանող «դիպուկահարներ»... Ու մենք անցնում ենք խոցելի հարցերի տեղատարափին, քիչ մնաց մի երկու տեղ պայթյուն լիներ, բայց նախարարի պրոֆեսիոնալ հանգստությունը շտկեց իրավիճակը: Ես տվեցի բոլոր այն կարեւոր հարցերը՝ որոնք դուք էլ կառաջարկեիք եւ բոլորին միայն նախարարը պատասխանեց: Նրանք դա կանեն դեկտեմբերին ,նախապես ծնողների հետ հանդիպումներ կանցկացնեն, նրանց ահաբեկելով քաղցկեղի տարածվածության մասին լուրերով, վստահեցնելով, որ միակ փրկությունը «Գարդասիլն» է:Կսկսեն պատվաստումը, որն ըստ այսօրվա տվյալների, կանցկացնեն ամբուլատոր պայմաններում, ոչ թե դպրոցներում: Այն ծնողները, որոնք կհամաձայնվեն՝դիմումներ չեն գրի, իսկ ովքեր չեն համաձայնվի, հատուկ դիմումի ձեւերը իրենք կբաժանեն: Ես բարձրացրեցի նաեւ մանկատան երեխաների խնդիրը,պատասխանեցին, որ ովքեր ծնողներ ունեն, իրենց կդիմեն, ովքեր ոչ՝ տնօրինության թույլտվությամբ կանցկացնեն»:

«Հաղթելու ենք». Կարեն Հովհաննիսյանը պարգեւատրվել է սպայական դաշույնով

Եզրափակելով խոսքը` մտավորականը եւս մեկ անգամ հիշեցնում է եւ ընդգծում է, որ խուճապի պետք չէ մատնվել. «ՀՀ սահմանադրության 17-րդ հոդվածը, սիրելի ծնողներ, որեւէ մեկին թույլ չի տալիս պարտադրել այս կամ այն պատվաստը, առանց ծնողների համաձայնության:Մեր պայքարը շարունակվում է, վաղը ինձ Ա-թիվի են հրավիրել, ես կխոսեմ ավելի մանրամասը: Խնդրում եմ չհուսահատվել, ձեր ձեռքին է ձեր երեխաների փրկությունը, ամուր եղեք եւ սովորեք ձեզ ինքնուրուն պաշտպանել... Կյանքը պայքար է եւ դիմանում են ուժեղները...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА