ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բառերն էլ են պարում

22.11.2017 17:33 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բառերն էլ են պարում

Նոյեմբերի 16-19-ը Երևանի Գյոթեի անվան կենտրոնը միևնույն դահլիճում էր միավորել Քութաիսիի, Կախաթիի, Ճամբարակի և «Այբ»  դպրոցի  աշակերտներին: Հաղորդակցությունը պարային շարժումների միջոցով էր իրականացվում: Աշակերտները խոսում էին ոչ թե բառերով, այլ իրենց իսկ կողմից կերտած շարժումներով։ Հանդիպումը տեղի ունեցավ PASH ծրագրի և Վրաստանի Գյոթե Ինստիտուտի նախաձեռնությամբ։ Նախագծի պատասխանատուներն էին Վրաստանի Գյոթե ինստիտուտի տնօրեն Զաշա Ֆաբրին և Հայաստանում դասավանդման փորձագետ Դանա Շլուխթմանը։

Մայր Աթոռի տեսակետը` ընտանեկան բռնության օրենքի մասին

Այս նախաձեռնության նպատակն է միավորել և մերձեցնել  գերմանական դպրոցների հետ արտասահմանյան դպրոցներին։ Ծրագրի կազմակերպիչներից իր խոսքում նշեց. «PASH  համակարգը իր մեջ  ներառում է  արդեն 1800 դպրոց։ Մեր ցանկությունն է ոչ միայն միավորել Գերմանիայի դպրոցները արտասահմանյան մյուս դպրոցների հետ, այլ նաև` նույն տարածաշրջանի դպրոցները միմյանց հետ»։

 «Պարը դպրոցում» նախագծի նպատակն էր պարի միջոցով ցույց տալ, թե ինչպես կարելի է սովորել գերմաներեն, լեզվին տիրապետել ոչ թե քերականության, այլ շարժումների միջոցով: Դասընթացին մասնակից դարձան 8-րդ դասարանում սովորող 40 աշակերտ Հայաստանից և Վրաստանից։

Ծրագրի իրականացման գործում մեծ դերակատարում ունեցան Գերմանիայից ժամանած պարուսույցները։ Վերջիններս այս բնագավառում արդեն մեծ փորձ ունեն և լեզվի  ուսուցումը համադրում են պարի հետ։

«Կարողանում ենք պարել ածականներ և իրենց համեմատության աստիճանները։ Մենք ցույց կտանք ածականներ, սակայն այն չենք թարգմանի , չէ որ մարմինը ինքն իրենով խոսում է», - ահա այսպես  մեկնաբանեց իրենց անելիքը «Պարի ժամանակը» գերմանական համույթի պարուսույց Ան Բեքմանը երևանյան եզրափակիչ միջոցառման ժամանակ։

Եռօրյա ուսումնական նախագիծը չսահմանափակվեց միայն պարի միջոցով գերմաներեն լեզվի ուսուցմամբ, այլ նաև հնարավորություն տրվեց բոլոր մասնակիցներին ծանոթանալու հայկական մշակույթին և ավանդական արվեստներին:

Կատարինե Ղարսլյան

«Չի կարելի ընդհանուր աղջիկների մասին նման բան ասել». Ասորի պատգամավորը ԱՆ նախարարի հնչեցրած մտքի մասին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА