ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.11.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի զուգադիպություն: Նոյեմբերի 21-ին` Հեռուստատեսության եւ ռադիոյի միջազգային օրը, հողին հանձնվեց Հայկական հեռուստատեսության հիմնադիր-հաղորդավար ԼԵՎՈՆ ՊԱՐՈՆՅԱՆԸ: Երեւի, ճակատագրով այդպես էր սահմանված, որ հեռուստատեսության հետ ամբողջ կյանքը կապած պրոֆեսիոնալը պետք է հուղարկավորվեր հենց այդ խորհրդանշական օրը: Ինչեւէ, թեեւ հեռուստաաշխարհում գրեթե բոլորը օգտվել են նրա օգնությունից ու խորհուրդներից, բայց զարմանալիորեն այնպես եղավ, որ հուղարկավորությունը կատարեցին նրա սակավաթիվ հին ընկերները... Ննջիր խաղաղությամբ, գործընկեր:

ԶԱՐՄԱՆՔ

Քաղաքական դաշտի լուսանցքում հայտնված անհաջողակները ոչ մի կերպ չեն ուզում համակերպվել քաղաքականությանը չմասնակցելու հետ, եւ փոխանակ արժանապատվորեն քաղաքական թոշակի գնան եւ զբաղվեն սովորական, բայց կարեւոր կենցաղային գործերով, ամեն առիթով իրենք իրենց են խայտառակում: Այսպես, ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ հայտարարեց. «Մեր խնդիրն այսօր ժողովրդին ոտքի հանելն է: Առաջին պահին մտածում էինք, որ ուսանողների շարժումը կարող է կայծ լինել` թմրած ժողովրդին ոտքի հանելու համար, բայց եղավ այն, ինչ եղավ: Հիմա պետք է բանալին գտնենք, փորձենք ներգրավել տարբեր շերտերի ներկայացուցիչներին: Հիմնական տանող ուժը պետք է քաղաքական լինի»: Զարմանալի է, որ այդ քաղաքական թոշակառուն չի հասկանում, որ եթե ուսանողները չցանկացան օգտագործվել իր նմանների կողմից, դա հենց այդպիսի քաղգործիչների մեղքն է, ու ուսանողների վրա մուննաթ գալը տեղին չէ: 

Ինչպես հայտնի է, երբ ուսանողները ողջամտորեն դադարեցրին դասադուլն ու ցույցերը եւ համաձայնեցին անցնել քննարկումների առավել կառուցողական ձեւաչափերի, դա «Ելքում» իսկական հիսթերիայի առիթ էր տվել, եւ «ելքիչների» քարոզչամիջոցները ամենավերջին բառերով վիրավորանքների տարափ էին լցրել ուսանողների գլխին: Բայց երեւում է, ուսանողական շարժման առաջնորդներից ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ նյարդերը չդիմացան հանիրավի հայհոյանքներին, եւ նա հայտարարեց. «Մենք պայքարի սկզբում ասել ենք եւ հիմա էլ նույն կարծիքին ենք` մեր հաջողությունը պայմանավորված է ոչ թե մեր փաստարկների ճշտությամբ, այլ մեր համակիրների քանակով: Կլոր-սեղան քննարկման օրը` նոյեմբերի 22-ին, պլանավորել ենք նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմացի հատվածում մեր բոլոր համակիրների հետ հավաքվել»: Բայց հետաքրքիր է, արդյո՞ք ցույցերը կարոտած այդ երիտասարդներին հայտնի չէ, որ նոյեմբերի 22-ը համարվում է Հայրենասիրության օր, քանզի 1920թ. այդ օրը ԱՄՆ նախագահ Վիլսոնը կայացրեց այն իրավարար վճիռը, որը սահմանում էր Սեւրի պայմանագրով` Արեւմտյան Հայաստանը Հայաստանի Հանրապետության բաղկացուցիչ մասը դարձնելու կարգը...

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ` ինչ-որ չինովնիկ զոհվում է ավտոպատահարից, լրագրողը սոցցանցերում կարճ գրառում է կատարում, որ բեռնատարն անցել է նրա վրայով, սակայն մեկ-երկու րոպե անց իր գրառումը շտկում է, գրելով, որ. «Զոհվել է սարսափելի ավտովթարից»: Ի՞նչ եք կարծում, այդ լրագրողին որեւէ վատ հետեւանք սպառնալո՞ւ է: Հայաստանում, իհարկե ոչ, սովորական քաղաքացի օգտատիրոջ թանին էլ թթու ասող չի լինի: Բայց, օրինակ, ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Cumhuriyet պարբերականի աշխատակից Օգուզ Գուվենին երեք տարվա բանտարկության են դատապարտել` մեղադրելով ահաբեկչության քարոզի մեջ: Բանն այն  է, որ զոհված պաշտոնյան դատախազության աշխատակից էր, որը նախապատրաստում էր Գյուլենի կողմնակիցների ցանցի մեղադրական եզրակացության տեքստը: Դե, այսքանից հետո թող որեւէ մեկը փորձի պնդել, որ Հայաստանում խոսքի ու կարծիքի ազատություն չկա: Խոսքի ազատության իրական սահմանափակումը հենց վերը նկարագրվածն է, եւ այդ առումով` 1937-ի հայտնի ստալինյան հետապնդումները Էրդողանի ռեժիմի համեմատ մանկական խաղ են: 

ԶԱՐՄԱՆՔ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА