ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ՍՏԱՑՎԵՑ

22.11.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ՍՏԱՑՎԵՑ

Գնահատելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ադրբեջան եւ Հայաստան` դժվար չէ նկատել, որ այն, մեղմ ասած, Բաքվի համար հուսադրող չէր: Մի փոքր հետ գնալով` նկատենք, որ նույնը կարելի է ասել նաեւ վերջերս կայացած Պուտին-Էրդողան հանդիպման մասին: Փորձենք հիմնավորել ասվածը:

Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին` ահաբեկիչների մասին տեղկություններ տալու համար

ԵՏՄ-Ն ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ ՉԴԱՐՁԱՎ ՀԱՂԹԱԹՈՒՂԹ

Սկսելով Լավրովի ադրբեջանական այցից` նկատենք, որ դրանում, ինչպես եւ սպասվում էր, աչքի ընկնող տեղում էր ղարաբաղյան թեման: Սակայն մի շարք ազդակներ ցույց տվեցին, որ բանակցությունները կոմպլեքս հարցերի շուրջ էին, իսկ Ղարաբաղն աչքի էր ընկնում, քանի որ մնացած թեմաները պտտվում եւ ինչ որ կետում հասնում էին արցախյան խնդրին: Համենայնդեպս՝ նման համալիր բանակցությունների մասին է ակնարկում այն, որ Լավրովը նախ հիշեցրեց վերջերս Իրանում կայացած Պուտին-Ռոհանի-Ալիեւ եռակողմ հանդիպման մասին, ապա բավականին մանրամասն կանգ առավ ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների վրա: Վերջապես, ՌԴ ԱԳ նախարարը խոսեց նաեւ Ադրբեջանի՝ ԵՏՄ-ի հնարավոր անդամակցությունից: Իսկ դա նշանակում է, որ այդ բոլոր հարցերին էլ քննարկումներում այս կամ այն չափով անդրադարձ եղել է: Կարելի է տեսնել նաեւ դրանց տրամաբանական կապը. կան ռուս-իրանական խոշոր տնտեսական ծրագրեր, որոնց իրականացումը ենթադրում է մասնավորապես Ադրբեջանի տարածքով կոմունիկացիոն կապով: Միաժամանակ՝ օրակարգում է նաեւ ԵՏՄ-ի հետ Իրանի համագործակցության, որոշ տվյալներով՝ մինչեւ իսկ այդ կառույցին հեռանկարային անդամակցության գործընթացը: Եվ, բնական է, եթե նաեւ Ադրբեջանը ԵՏՄ-ի մաս դառնա, ապա Իրանի հետ համագործակցությունը էապես կդյուրինանա, կվերածվի Միության ներքին շարժի: Իսկ դա, բոլորն են հասկանում, որ առանց ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորման կամ գոնե ինչ-որ միջանկյալ լուծման պարզապես բացառվում է: Միաժամանակ գաղտնիք չէ, որ Բաքուն, թերեւս նաեւ՝ Անկարան ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը Ղարաբաղի հաշվին իրականացնելու փորձեր արել է: Ու կարծես թե նման փորձ այս օրերին եւս արվեց: Նախ՝ Էրդողանի միջոցով ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, որից հետո Թուրքիայի նախագահն էլ խոստովանեց, որ դա չի հաջողվել: Եվ զգացվում է նաեւ, որ նման փորձ եղավ նաեւ Լավրովի այցի ժամանակ: Ամեն դեպքում, այդ մասին է ակնարկում ՌԴ ԱԳ նախարարի հայտնի հայտարարությունը, թե՝ Ռուսաստանը կցանկանար Ադրբեջանին տեսնել ԵՏՄ-ում, ինչը, մասնավորապես, Իրանի հետ կապերի առումով տրամաբանական է: Ու անմիջապես էլ Լավրովը հավելեց, որ Մոսկվան ոչ մեկին չի պարտադրում մտնել ԵՏՄ, թեեւ անդամակցության դիմումների պակաս չկա. «Ներկայումս քննարկվում է Տաջիկստանին այդ համակարգ ներառելու հարցը: Մենք նաեւ դիմումներ ենք ստանում այնպիսի երկրներից, որոնք ԱՊՀ անդամ չեն»:

Պետք է պայմանավորվել Պորոշենկոյի հետ՝ Ուկրաինայի «թալանը» կանխելու համար. Սաակաշվիլի

Վերջին միտքը շատ հետաքրքիր է. որո՞նք են այն ոչ ԱՊՀ անդամ երկրները, որոնք ցանկանում են լինել ԵՏՄ-ում: Ակնարկն Իրանի մասին չէ՞: Մի քիչ էլ հեռուն գնանք. ժամանակին Սիրիան եւս հայտարարել է ԵՏՄ-ին անդամակցության իր ցանկության մասին: Այն ժամանակ, ճիշտ է, այդ երկրի 80 տոկոսը գրոհայինների ձեռքին էր: Բայց ահա հիմա, եւ շեշտենք՝ ՌԴ-ի, ապա՝ Իրանի շնորհիվ, ինչպես երեկ Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց Բաշար Ասադը. «Մեզ հաջողվեց պահպանել մեր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»: Եվ այս իրավիճակում տրամաբանական չէ՞ Սիրիա-Իրան, միգուցե նաեւ Իրաք առանցքի ուղղվածությունը դեպի ԵՏՄ: 

Եվ նույն տրամաբանությունից բխող մեկ այլ հարցադրում. իսկ ի՞նչ է անելու Թուրքիան նման իրավիճակում: Ի վերջո, իրավիճակը հետեւյալն է. Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են այն աստիճան, որ Էրդողանի խորհրդական Յալչին Թոփչունն արդեն բաց տեքստով է իրենց երկրի նկատմամբ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը համարում թշնամական՝ հավելելով. «Եկել է մեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին վերանայելու ժամանակ... Այդ կազմակերպությունում մեր ներկայության հարցը պետք է անհապաղ քննության առնվի Թուրքիայի խորհրդարանում»: Եվ ասել, թե այս ամենը միայն դիվանագիտական բախում-շանտաժների շրջանակներում է, միամտություն կլիներ: Ի վերջո, փաստն այն է, որ ԱՄՆ-ին պետք է նախկին հնազանդ Թուրքիան, որին հասնելու համար պետք է հեռացնել այսքան ինքնուրույն դարձած Էրդողանին: Նկատենք նաեւ, մտնելով ռուսական C-400-ներ ձեռք բերելու` Արեւմուտքում այդքան աղմուկ առաջացրած գործընթացի մեջ, Էրդողանը պարզ ակնարկեց, որ դրանցով պատրաստվում է պաշտպանվել իր իսկ դաշնակիցներից՝ ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից: Եվ  այս ամենի արդյունքում՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցը նույնիսկ մեխանիկորեն է Թուրքիայի համար դարձել առաջնային: Ուրեմն՝ ի՞նչ է անելու Թուրքիան, եթե ԵՏՄ-ի հարցով իր տարածաշրջանային հիմնական մրցակիցը՝ Իրանը, այն էլ՝ Սիրիայի հետ մեկտեղ սկսի առաջ ընկնել: Վերջապես՝ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, եթե նաեւ «մեծ եղբայրը» ԵՏՄ-ի հետ հարաբերությունների հարցով պայքարի մեջ մտնի Իրանի հետ: Էլ չասած, որ Վրաստանն էլ նորից սկսել է խոսել աբխազական երկաթուղու վերաբացման մասին:

Թերեւս՝ իր կարճ հայտարարությամբ Բաքվին հենց այս հեռանկարն էր ցույց տալիս Լավրովը, դրանից առաջ էլ Պուտինը՝ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Այսինքն, որ այս փուլում Թուրքիան եւ Ադրբեջանն են խնդրողի դերում, հետեւաբար՝ չեն կարող փորձել արանքում Ղարաբաղն առեւտրի օբյեկտի վերածել: Եվ այս իրավիճակից ելնելով՝ կցանկանա՞ Ադրբեջանը մտնել ԵՏՄ, իր որոշելիք հարցն է ¥ի դեպ, այստեղ տեղին է եւս մեկ անգամ հիշել մեր այն «գործիչներին», ովքեր մինչ օրս շարունակում են խոսել ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության մասին: Թե դրանով ինչ մեծ լավություն են անում Ադրբեջանին եւ Թուրքիային, դժվար չէ պատկերացնել¤:

Քրիստոսի ծննդավայրում չեղյալ են համարել Սուրբ ծնունդը

ՍԱՌԵՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆ ԱՎԵԼԻ Է ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ 

Սակայն կա նաեւ Լավրովի հայտարարության երկրորդ ենթաշերտը: Իրականությունն այն է, որ Ղարաբաղի թեման, ինչ խոսք, ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության առանցքային հարցերից է: Առանց Հայաստանի «կողմ» ձայնի՝ Ադրբեջանի անդամակցությունը բացառվում է: 

Այսպիսով, թե ինչու է Բաքուն վերջին ժամանակներս ամեն մի առիթով խոսում ղարաբաղյան բանակցություններն արագացնելու անհրաժեշտության մասին, Լավրովի այդ հայտարարությունից հետո իր ամբողջական տրամաբանությունն է ստանում: Բայց ահա եղավ հաջորդ հարվածը: Նախ՝ Բաքվում ՌԴ ԱԳ նախարարը նաեւ հայտարարեց, թե անկախ բազում այլ հարցերով ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա լուրջ խնդիրներից ղարաբաղյան հարցում «մենք ընդհանուր դիրքորոշում ունենք»: Եվ դրանում դժվար չէ համոզվել, եթե հիշեցնենք միայն, որ վերջերս ԱՄՆ-ն փոխնախագահի մակարդակով Բաքվին ներկայացրեց սահմանային միջադեպերի կանխման մեխանիզմների կիրառման անխուսափելիության մասին: Ընդ որում` չմոռանանք, որ նման խոստում Ալիեւը տվել էր նաեւ Սանկտ Պետերբուրգում՝ անմիջականորեն Հայաստանի եւ ՌԴ-ի նախագահներին: Սրան դեռ կհասնենք: Մինչ այդ, նկատենք, ռուս-ամերիկյան ընդհանուր դիրքորոշման մասին հայտարարությունն Ալիեւի համար ազդակ էր, որ իմաստ չունի իրավիճակը փոխելու համար դիմել Վաշինգտոնի օգնությանը:

Ու դրանից հետո, արդեն Երեւանում, Լավրովն անդրադարձավ նաեւ հակամարտության «շուտափույթ կարգավորման» մասին Ալիեւի առաջարկին: Ըստ ՌԴ նախագահի` հակամարտության կարգավորման «շատ ու շատ ուղղություններ, որոնք պետք է արդյունքի հանգեցնեն, արդեն ուրվագծվել են»: Բայց դրանով հանդերձ էլ. «Խնդիրը դժվարին է, եւ բանակցություններն արագ չեն ավարտվի»:

Իհարկե, արագ ավարտի տարբերակն էլ կա: Կարգավորման բաղադրիչները, ինչպես Լավրովն ասաց՝ «ձեւավորված են փաթեթում»: Իսկ դա նշանակում է, որ  բավական է՝ Բաքուն ավելի իրատես լինի բանակցային սեղանի շուրջ, հանգուցալուծումն էլ դժվար չի լինի: Սակայն հենց այդ «փաթեթ» ասվածն է, որ Բաքվի համար վատթարագույնն է. այն ենթադրում է տարածքների եւ ինքնորոշման միաժամանակյա հստակեցում: Սակայն անգամ այդ պարագայում Հայաստանը մտավախություն ունի. ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը բազում օրինակներ բերեց, թե ինչպես է Ալիեւը բանակցություններում մի բան ասել, անգամ՝ ստորագրել ու հետո՝ հրաժարվել: Իսկ դա նշանակում է, որ եթե Բաքուն ցանկանում է գնալ լուծման, պետք է բոլոր հարցերը լուծվեն միանգամից՝ նույն փաթեթով: 

Թուրքիայում «Քուրդիստան» բառի համար պատգամավորի նկատմամբ պատժամիջոց են կիրառել

Այսպիսով՝ կգնա՞ Բաքուն նման պայմանավորվածության, որը բացառում է նաեւ հետագա խաբեությունը. ժամանակը ցույց կտա: Բայց չգնալու դեպքում, ինչպես նաեւ ռուս հեղինակավոր փորձագետ Ստանիսլավ Տարասովն է ենթադրում. «Հաշվի առնելով բանակցային գործընթացում առաջացած փակուղին՝ հարկավոր է սառեցնել կոնֆլիկտը»:

Սառեցման այս հնարավոր տարբերակի մասին խոսելու առիթ ամիսներ  առաջ ենք ունեցել: Այն հիմնավորմամբ, որ եթե հակամարտությունը չի լուծվում ու նաեւ իր ակտիվութամբ ռիսկային է դարձնում տարածաշրջանային սպասվող  խոշոր ծրագրերը, ապա առանցքային ուժերը կարող են գնալ երաշխավորված սառեցման տարբերակով, մինչեւ լուծում գտնվի:  Դրան հասնելը հեշտ է՝ սահմանային միջադեպերի կանխման մեխանիզմների, ծայրահեղ դեպքում՝ խաղաղարարների միջոցով, որի առնչությամբ, ինչպես նշեցինք, կա ռուս-ամերիկյան կոնցենսուս: Կփորձի՞ Բաքուն այս հեռանկարից խուսափել, հաշվի առնելով, որ  հետո  սառեցումը կարող է նույնիսկ տեղի չունենալ: Դա, թերեւս, տեսանելի կդառնա ԱԳ նախարարների դեկտեմբերյան հանդիպման շրջանակներում: Եվ նկատենք, որ այդ ժամանակ պարզ կլինեն նաեւ սիրիական հակամարտության քաղաքական լուծումները, ինչից էլ, ի վերջո, շատ բանով են կախված տարածաշրջանային այդ բոլոր տնտեսական ծրագրերը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА