ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լուկաշենկոն մերժել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու հրավերը

22.11.2017 17:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լուկաշենկոն մերժել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու հրավերը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մերժել է ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին մասնակցելու ԵՄ-ի հրավերը:

Երուսաղեմի եկեղեցու պատասխանատուն մերժել է ԱՄՆ նախագահի օգնականի հետ հանդիպումը

«Ֆրանս Պրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Մինսկը ԱԳ նախարարի մակարդակում կմասնակցի ԵՄ նախագահների ու վարչապետների և Արևելյան գործընկերության անդամ վեց երկրների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսիայի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի գագաթնաժողովին:

Եվրոպացի մի պաշտոնատար,  չցանկանալով բացահայտել իր ինքնությունն, ասել է.

«Առաջին անգամ  Բելառուսի  նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղակի հրավեր է հղվել, ինչը նա մերժել է»:

Նրա խոսքով` Լուկաշենկոն նախկին գագաթնաժողովներին մասնակցելու հրավեր չէր ստացել իր անունը ԵՄ  շրջափակումների ցուցակում լինելու պատճառով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА