ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքը

22.11.2017 17:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 22-ին հրավիրված աշխատանքային նիստում քննարկել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ալեքս Միրզոյանը՝ Ձմեռ պապի, փող աշխատելու եւ ամուսնության մասին

Քննարկմանը ներկա են եղել ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ, ՀՊՏՀ-ի դասախոսներ:

Մշտական հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ քննարկվել են օրենսգրքի առաջին չորս բաժինները:

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ 9 բաժին 465 հոդվածից բաղկացած ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մշակմանն ակտիվ մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը:

Առաջին բաժնում Ընդհանուր դրույթներն են: Ըստ այդմ՝ Եվրասիական տնտեսական միությունում իրականացվում է միասնական մաքսային կարգավորում, որը ներառում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու եւ օգտագործման կարգի ու պայմանների, Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման, Միության մաքսային տարածքից դրանց մեկնման, ապրանքների ժամանակավոր պահպանման, դրանց մաքսային հայտարարագրման ու բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների, այլ մաքսային գործառնությունների իրականացման կարգի, մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ու մաքսային հսկողության անցկացման կարգի սահմանումը, ինչպես նաեւ մաքսային մարմինների եւ Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս ապրանքների տիրապետման, օգտագործման եւ (կամ) տնօրինման իրավունքներ իրականացնող անձանց միջեւ իրավազոր հարաբերությունների կանոնակարգումը:

Միությունում մաքսային կարգավորումն իրականացվում է մաքսային

իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին եւ Միության իրավունքի մաս կազմող ակտերին, ինչպես նաեւ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան:

Երկրորդ բաժնում սահմանվել են Մաքսային վճարները, հատուկ, հակագցման, փոխհատուցման տուրքերը:

ՊԵԿ-ի նախագահի տեղակալը նշել է, որ նոր կանխավճարային համակարգի մասին դրույթով դյուրացվել է բեռների փոխադրումը մաքսային սահմանով:

Կանխավճարի մուծումը հնարավորություն է տալու խուսափել սահմանին գոյացող հերթերից, ասել է Վախթանգ Միրումյանը:

Երրորդ բաժնում սահմանվել են մաքսային գործառույթներ իրականացնող անձինք: Բանախոսը տեղեկացրել է, որ 2020 թվականից վերացվելու է փաստաթղթային հայտարարագրումը եւ գործելու է միայն էլեկտրոնային հայտարարագրման համակարգը:

Մաքսային օրենսգիրքը կյանքի կոչելուց հետո փաստաթղթային հայտարարագրման համար կգործի մեկ պատուհանի սկզբունքը, ինչը հնարավորություն կտա տարվա ընթացքում նույն ապրանքատեսակը մի քանի անգամ ներկրելու կամ արտահանելու համար ներկայացնել մեկանգամյա հայտարարագիր:

Հայաստանը չի կարող կամուրջ լինել ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ. Մաքսային միությունը բացառում է դա. «Ժողովուրդ»

Չորրորդ բաժնում սահմանվել են մաքսային ընթացակարգերը:

ՊԵԿ-ի նախագահի տեղակալը նշել է, որ յուրաքանչյուր ապրանքատեսակի համար հստակ սահմանվել է, թե ինչ ընթացակարգ է անհրաժեշտ:

Վախթանգ Միրումյանին ուղղված հարցերն առնչվել են Մաքսային օրենսգրքի դրույթներին, ինչպես նաեւ համակարգում առկա բազմաթիվ խնդիրների:

Զեկուցողը նշել է, որ ըստ ՍԴ-ի որոշման՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Քննարկման մասնակիցներից մեկի հարցին ի պատասխան՝ ՊԵԿ-ի նախագահի տեղակալը նշել է, որ Եվրոպական միության եւ ԵԱՏՄ-ի մաքսային օրենսգրքերում էական տարբերություններ չկան, քանի որ երկուսն էլ մշակվել են միջազգային օրենքներին եւ պայմանագրերին համապատասխան: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА