ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արդյունավետ մենեջերի» գաղտնի դավերը

22.11.2017 17:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Արդյունավետ մենեջերի» գաղտնի դավերը

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը կամ ինչպես ինքն է իրեն համարում` «արդյունավետ մենեջերը», որոշել է դիմել շարքային «շուստրիության»: Առողջապահության նախարարությունը պաթետիկ եւ հուզիչ հայտարարություն է տարածել, թե կարեւորելով պետություն-հասարակություն ակտիվ երկխոսությունը, հանրային լսումների է հրավիրում բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր մտահոգված են դեկտեմբերի երկրորդ կեսից դեռահաս աղջիկներին պապիլոմա վիրուսի դեմ չարաբաստիկ պատվաստման խնդրով: Բայց արի ու տես, որ հանրային կարեւորություն եւ հետաքրքրություն ունեցող քննարկումները հավասարեցված է ռազմական գաղտնիք պարունակող հանդիպման: Լսումները տեղի կունենան փակ դռների հետեւում` առանց լրագրողների ներկայության եւ լուսաբանման: Այս մասին «Իրավունքը» պարզեց հենց նախարարությունից: Մեզ հետ զրույցում նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ ԼԻԼԻԹ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ նշեց. «Այո, հանրային քննարկում է տեղի ունենալու, բայց հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, հրապարակման ենթակա չէ: Ուղղակի, աշխատանքային քննարկում է լինելու, եւ որպեսզի շահագրգիռ կազմակերպությունները կարողանան մասնակցել, դրա համար ենք հայտարարությունը հրապարակել, ինչը բացառապես վերաբերում է ՀԿ-ներին»: Այնուհետեւ` հավաստիացրեց, որ իրենք դա հետո կլուսաբանեն: Դե, իհարկե, մի քանի լուսանկար եւ պաշտոնական հաղորդագրություն այն մասին, թե ինչ հոյակապ քննարկում է եղել, ու բոլորը կողմ են եղել աղջիկ երեխաների պատվաստմանը: Բայց այստեղ հարց է առաջանում` եթե թաքցնելու ոչինչ չունի նախարարությունը, ինչո՞ւ է խուսանավում բաց, հրապարակային աշխատանքից, մանավանդ որ ժամանակին այդ մասին հորդորում էր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ընդ որում` ուշագրավ է նաեւ այն, որ անգամ խնդրով մտահոգ յուրաքանչյուր ՀԿ չի կարող մասնակցել վերոնշյալ քննարկմանը, քանի որ մասնակցության համար պայման կա. «Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր վերջին 2 տարվա ընթացքում` թեկուզեւ մեկ առաջարկությամբ կամ հարցմամբ դիմել են Առողջապահության նախարարություն»: Ի դեպ, նույն հայտարարության մեջ նաեւ ասված է, թե առաջիկայում սպասվում է հանրային քննարկում նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Այսքանից հետո` մնում է ընդգծել, որ կա՛մ պարոն Ալթունյանը թյուր պատկերացում ունի հանրային քննարկումների մասին, կա՛մ էլ որոշել է լրագրողների հետ իր հայտնի թեյախմությունների շրջանակում էլ մի հանդիպում կազմակերպի, իսկ հանրության երեսին շպրտի մի հաղորդագրություն, որ բոլոր շահագրգիռ կողմերը տպավորված են այս պատվաստմամբ, որի ողբերգական հետեւանքների մասին փաստերը գնալով բարդանում է կոծկել նախարարության կողմից:

Հրապարակվել են Քենեդու սպանության գործով նախկինում գաղտնի գրեթե բոլոր փաստաթղթերը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА