ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու համար անհրաժեշտ վերաբերմունք և հետևողականություն չունի

21.11.2017 21:40 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու համար անհրաժեշտ վերաբերմունք և հետևողականություն չունի

Manchester Evening News-ի լրագրող Շարլոթ Դանկերը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Նյուքասլի» դեմ խաղի հայտացուցակից:

«Մանչեսթեր Յունայթեդը» դժվարին հաղթանակ տարավ.Մխիթարյանը դարձյալ բացակայում էր(տեսանյութ)

«Մխիթարյանը ներառված չէ, ոչ էլ վնասվածք ունի: Հաշվի առնելով իր վերջին ելույթները՝ նա այնքան էլ զարմացած չէ այդ փաստի առթիվ»:

Իսկ մարզական սյունակագիր Ջոնաթան Շրեգերը հետեւյալ կարծիքն է հայտնել. «Մխիթարյանին բավականաչափ տեսել եմ պնդելու համար, որ նա տաղանդավոր ֆուտբոլիստ է: Հնարավոր է, որ նա «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու համար անհրաժեշտ վերաբերմունք և հետևողականություն չունի, սակայն նրա բացակայության մասին արձագանքներն ինձ կոշտ են թվում: Մխիթարյանը հանգստի կարիք ունի, և կարծում եմ՝ նա կկարողանա հաջողության հասնել «Յունայթեդում», եթե ցանկանա դա»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА