ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երիտասարդ կինը շտապ օգնության կարիք ունի

21.11.2017 21:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Երիտասարդ կինը շտապ օգնության կարիք ունի

Ֆեյսբուքյան օգտատերը գրում է.

Արուսիկի հետ շատ պատահաբար ենք ծանոթացել, երբ տատիկիս բժիշկի էինք տարել: Հրաշք աղջիկ, շատ լուսավոր... Արուսիկի մոտ արյան սուր լեյկոզ է...

«Համայնքի ղեկավարի աշխատավարձը չի կարող թույլ տալ ունենալ մեծ ֆինանսական կարողություններ», բայց ունի

Ժամանակ առ ժամանակ այցելում եմ Արուսիկին հիվանդանոցում, ամեն անգամ սիրտս լցվում է՝ տեսնելով թե ինչ ցավերի միջով է անցնում, ոնց է պայքարում կյանքի համար...

Արուսիկը 1 տարեկան բալիկ ունի, իր միակ ցանկությունն է բուժվել ու վերադառնալ իր բալիկի մոտ:

Լեյկոցիտների թիվը բարձրացնելու համար ամեն օր սրսկում է ստանում (Nepogen 48ml)... 1 ասեղը միայն 35 000 դրամ արժի, դրա հետ միասին քիմիա և այլ դեղեր: Բուժման վերջին պուլի դեղն արժի 5.000.000 դրամ...

Արուսիկը շատ-շատ տեղեր է դիմել օգնության համար՝ էլ ՀՀ առողջապահության նախարարություն/ Ministry of Health of Armenia, էլ VivaCell-MTS, էլ «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամ .... ամեն բան ապարդյուն:

Նախարարությունից դեղ էին տրամադրել, հենց առաջինն ընդունելուց հետո րեակցիայի մեջ է ընկել ու այլևս չի շարունակել այդ դեղն ընդունել:

ՎիվաՍելից անսպասելիորեն կոպիտ պատասխան էր ստացել. «Մենք հիվանդություն ունեցողներին չենք օգնում, առողջություն Ձեզ»... 
____

Ընկերներ .... խնդրում եմ եկեք օգնենք Արուսիկին, յուրաքանչյուրիս փոքր ներդրումը մեծ օգնություն կլինի Արուսիկի համար...

900-ից ավել ընկեր ունեմ Ֆեյբուքում, եթե նունիսկ յուրաքանչյուրդ 1000-ական դրամ փոխանցի արդեն 900 000 դրամ կհավաքվի:

Ես սրտանց հավատում եմ, որ Արուսիկը անպայման բուժվելու է...

Արուսիկին կարող եք օգնել փոխանցելով գումար հետևյալ հաշվեհամարին՝

ՎՏԲ Հայաստան
AMP 16040078670500
USD 16040078670501
EUR 16040078670502
RUR 16040078670503

ArCa համակարգով փոխանցում կատարելու համար՝ 
9051 2110 0032 1200

077 77 69 79 
Արուսյակ Հայրապետյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА