ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ապրել խաղաղ» հայկական տրիոն ռուսական նախագծում հաջողություններ է գրանցում

21.11.2017 22:30 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ապրել խաղաղ» հայկական տրիոն ռուսական նախագծում հաջողություններ է գրանցում

Նոյեմբերի 11-ից Ռուսական «Միր» հեռուստաալիքը նախաձեռնել է «Վո վես գոլոս» միջազգային երաժշտական երիտասարդ կատարողների հեռուստանախագիծը, որին 7 երկրների` Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ադրբեջանի հետ միասին մասնակցում է նաեւ Հայաստանը` «Ապրել խաղաղ» տրիոյով: 
Հայկական տրիոյի թիմում հանդես են գալիս երիտասարդ կատարողներ Կարեն Օհանյանը, Էլինա Չոլախյանը եւ Աբրահամ Թորոսյանը, որոնք, համենայնդեպս, մրցութային երկրորդ օրն իրենց բարձր կատարողականությամբ ու արտիստիկությամբ բարձր հորիզոնականներում են` խմբի մրցավար երգչուհի Մարգարիտա Պոզոյանն ամեն ինչ անում է, որ հայկական թիմը ներկայանա ամենաբարձր մակարդակով: 

Մելանյա Թրամփը հրապարակել է նախագահի պաշտոնում ամուսնու առաջին սուրբծննդյան լուսանկարը

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ 2-ՐԴ ՕՐԸ ՎԵՐՋԻՑ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԷԻՆ

Օրինակ` մրցութային երկրորդ օրը մասնակից երկրները ներկայացրին իրենց երկրի ազգային երգը: Հայաստանը ներկայացնող «Ապրել խաղաղ» տրիոն, որպես ազգային երգ կատարեց Նիկ Էգիբյանի «Հայրենիք» երգը, եւ գրեթե 6 երկրներից վաստակեց ամենաբարձր` 7 միավորը, բացի Վրաստանից (5 միավոր) եւ, բնականաբար` «հարեւան» Ադրբեջանից (4 միավոր): Վերջիններիս «լավ» վերաբերմունքն այդքան էլ մեծ վնասներ չհասցրեց հայկական թիմին, պարզապես վերջին պահին առաջին հորիզոնականը մերոնք զիջեցին Ղազախստանի թիմին: Բայց, առջեւում դեռ մի քանի մրցութային փուլեր կան: 
Ի դեպ, Ադրբեջանի սադրանքները դրանով չավարտվեցին, վերջիններս, ինչպես միշտ, որպես իրենց ազգային հիթ ներկայացրին «Սարի աղջիկ» երգը, ինչպես իրենք են անվանում «Սարի գելին», որի արդյունքում ժյուրիի ներկայացուցիչների (որոնք մասնակից երկրների մրցավարներն են,- Լ.Ե.) կողմից ցածր միավորներ ստանալով` գրավեցին վերջից առաջին տեղում:

«ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ»

Նախագծում «Ապրել խաղաղ» տրիոյի մեր հայրենակից երիտասարդ կատարող ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ «Իրավունքին» պատմեց, որ իրենց երգի կատարումից հետո բոլորը` թե՛ ժյուրիի անդամները, թե՛ մրցակիցները եւ թե՛ հանդիսատեսը հուզված է եղել. «Թեպետ ոչ բոլորն էին հայերեն հասկանում, բայց շատ լավ ընդունեցին մեզ` մեր երգով: Հուզված էին, կարծես հասկացել էին երգի միտքը` մեր հայրենիքի հանդեպ ունեցած կարոտն ու խաղաղության ձգտումը»:
Իսկ մրցակից ընկերների մասին էլ հավելեց. «Բոլորը շնորհավորում էին մեզ, ու, կարծում եմ, ունեին որոշակի նախանձ, քանի որ լավ ելույթ ունեցանք: Իսկ ընդհանրապես այս մրցույթում շատ ընկերներ ձեռք բերեցի: Իմիջայլոց, նրանք հետաքրքրված են Հայաստանով, կային նաեւ մասնակիցներ, ովքեր ուսումնասիրել էին Հայաստանը, թե ինչ աշխարհագրական դիրքում է  գտնվում, ովքեր են հաեւան երկրները»:

«ԱՍՈՒՄ ԵՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՄԻՇՏ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՆ»

Պատմության մեջ առաջին SMS-ի հեղինակը հայտնել է դրա բովանդակությունը , այն բովանդակել է հետեւյալ բառերը՝ «Երջանիկ Սուրբ Ծնունդ»

Ըստ Կարենի` Հայաստանի մասնակիցների նկատմամբ բոլոր մրցույթների ժյուրիներն էլ լավ վերաբերմունք են ունենում, այստեղ եւս բացառություն չէ. «Ես որքան մասնակցել եմ մրցույթների, միշտ էլ դրական է եղել վերաբերմունքը հայ մասնակիցների հանդեպ, ասում են` Հայաստանի մասնակիցները միշտ տարբերվում են, միշտ բարձր մակարդակով են ներկայանում: Այս մրցույթում էլ բացառություն չէր` ժյուրիի վերաբերմունքը դրական է: ժյուրին կազմված է յուրաքանչյուր խմբի ղեկավարներից, բայց ամեն խմբի ղեկավար չի կարող քվեարկել իր երկրի մասնակցի օգտին` դա մեզ չի վախեցնում, քանի որ մենք համախմբված ու պատրաստված ենք ներկայանում մրցույթում, իսկ նախագծի ողջ անձնակազմը իրենց գործին մոտենում է ամենայն պատասխանատվությամբ ու բարձր մակարդակով»,- շեշտեց Կարենն ու մրցույթից ակնկալեց հաղթանակ. «Հաղթանակ եմ ակնկալում, քանի որ լավ պատրաստված ենք ներկայանում այս մրցույթին, ուստի մեր տրիոն արժանի է հաղթանակի»:

«ԴՐԱ ՀԱՄԱՐ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ» ՀԵՏՈ ՄԻ ՔԻՉ ԴԱԴԱՐ ՏՎԵՑԻ»

Ի դեպ, հեռուստանախագծին մասնակցելու հրավերը Կարենը ստացել է Արման Ղուկասյանի կողմից` դեռեւս ամռանը, երբ Իտալիայի Պեզարո քաղաքում կայացած «Volna idey» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը. «Սիրով համաձայնեցի, քանի որ սիրում եմ մասնակցել տարբեր մրցույթների: Թեպետ Ռուսաստանում մրցույթներն ինձ հաղթանակներ չեն բերել, բայց այս անգամ եւս որոշեցի փորձել, տեսնենք այս անգամ ինչ կլինի», - հույս հայտնեց պատանի երգիչն ու դիտարկեց. «Իտալիայի մրցույթին մասնակցությունն ինձ համար ավելի դժվար էր, քան` հիմա այս մրցույթը: Բայց մի բան եմ հասկացել, ամեն մրցույթից հետո ինձ ավելի հեշտ է լինում, կատարելագործվում եմ հա՛մ  հուզմունքն է ավելի պակասում, հա՛մ ավելի վստահ եմ լինում, դա էլ օգնում է, որ ավելի թեթեւ մասնակցեմ մրցույթներին»:
«Իրավունքի» այն հարցին, թե մի քանի տարի «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական մրցույթներից հետո վճռել էիք այլեւս մրցույթների չմասնակցել, Կարեն Օհանյանը, չժխտելով փաստը, շեշտեց. «Այո, որովհետեւ մի քիչ հիասթափված էի: Հետո հասկացա, որ մրցույթները հենց նրա համար են, որ ոչ միայն պետք է հաղթենք, այլ նաեւ պարտվենք ու սովորենք դրան: Ես արդեն,  այսպես ասած, արդեն սովորեցի պարտվելուն: Դրա համար  «Եվրատեսիլից» հետո մի քիչ դադար տվեցի, եւ հետո` իմ մոտ ձայնի փոփոխման շրջանն էր սկսվել, փոքրիկ անցումից հետո կրկին սկսեցի զբաղվել երգով` մասնակցել մրցույթների ու հաղթանակ գրանցեցի Իտալիայում»:

Տնտեսական աճը հասարակ քաղաքացիների համար չէ՞

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА