ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փնտրվում է անբարոյական

21.11.2017 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Փնտրվում է անբարոյական

Հայաստանյան ներքաղաքական խոհանոցում շարունակվում է բուռն քննարկվել այն, որ Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։ Մինչդեռ մեկ տարի առաջ Վանաձորի` «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ավագանիները հուշագիր էին կնքել` Քրիստ Մարուքյանին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանելու մասին, սակայն փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ էր ընտրվել Ասլանյանը։ Ավագանու հետագա նիստերը վերոնշյալ 3 ուժերի ներկայացուցիչները ողջ տարվա ընթացքում բոյկոտում էին, նրանց թվում նաեւ նրանք, որոնք գաղտնի քվեարկությամբ ընտրել էին Ասլանյանին։ Իսկ ովքե՞ր էին գաղտնի Մ. Ասլանյանին սատարողներն, այդպես էլ մեկ տարվա ընթացքում չգտնվեցին: Ուշագրավ է այն, որ այսօր էլ ՕԵԿ-ը մերժում է, որ ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին դավաճանողները եղել են իրենցից, ավելին` ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը օրերս եւս մեկ անգամ վերահաստատել է. «Անկախ նրանից, որ քաղաքական ուժերի անդամներ են եղել, ովքեր են եղել, ես այդ գաղտնի, դավաճանական քայլը նորից անվանում եմ անբարոյականություն: Բայց այսօր տեղի է ունեցել հրապարակավ առաջարկություն, հրապարակավ քննարկում, եւ հրապարակավ Վանաձորի մեր տեղական կառույցը որոշում է կայացրել, որպեսզի գնա, աշխատի»: Անբարոյականների մասին նույնպիսի ոգեւորությամբ խոսում են նաեւ ԼՀԿ-ում, իսկ ԲՀԿ-ն առանձնապես չի խառնվում ՀՎԿ-ԼՀԿ «ռազբոռկեքին» եւ ոչ էլ ՕԵԿ-ՀՀԿ վանաձորյան սիրավեպին, այս դեպքում, թե ո՞վ է անբարոյականը, այդպես էլ շարունակում է  հայտնի մնալ միայն Լոռվա թփուտներին:

Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահանջը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА