ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գոշավանքի վերականգնման աշխատանքները կվերսկսվեն գարնանը

21.11.2017 18:01 ՄՇԱԿՈՒՅԹ
Գոշավանքի վերականգնման աշխատանքները կվերսկսվեն գարնանը

2012 թվականից պետական միջոցներով 13-րդ դարում հիմնադրված Գոշավանք վանական համալիրում մեկնարկել է վերականգնման աշխատանքները:

«Կինոթանգարանով հայկական կինոյի արխիվի վերջին շունչն ենք փրկում»

Վանական համալիրում վերջին անգամ վերականգնման եւ բարեկարգման աշխատանքեր իրականացվել են 70-ականներին:

Արդեն հինգ տարի ընթացող շինաշխատանքների արդյունքներից գոհ չէ ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ, ով օրերս այցելել էր Գոշավանք` տեղում ծանոթանլու իրականացվող շխատանքներին: Շրջելով վանական համալիրի տարածքում, մշակույթի նախարարը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալին հանձնարարեց կազմել վերականգնվող հուշարձանների եւ եկեղեցիների ցանկը, ստեղծել երիտասարդներից կազմված կամավորների խումբ, ներգրավել նաեւ համայնքների բնակիչներին, որոնց օգնությամբ այդ հուշարձանների վրայից կհեռացնեն խոտածածկույթը, որոնք մեծ վնանգ են ներկայացնում հատկապես եկեղեցիներին: Եւս մեկ հանձնարարական էլ նախարար Ամիրյանը տվեց շինաշխատանքներ իրականացնող ընկերությանը, որպեսզի տեսախցիկ տեղադրի վանական համալիրի տարածքում առցնաց վերահսկի աշխատանքները, նաեւ այն աշխատողներին, ովքեր կատարում են վերականգնումը. «Չեն աշխատում, ամիսներով չեն աշխատում եւ գործը հասցնում են այս վիճակին: Այստեղ եղել է անհեռատես պլանավորում, անփույտ վերաբերմունք, աշխատանքի ձգձգում, որոշ դեպքերում նախատեսված է եղել լանջը բացել եւ չփակել կամ փակել հաջորդ տարի: Մեղմ ասած սա ծիծաղելի է, պետք է այս ամենի վերաբերյալ սահմանել խիստ վերահսկողություն»,-նշեց մշակույթի նախարարը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА