ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայի հարցով պայմանավորվածություններ են ձեռք բերել

21.11.2017 17:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայի հարցով պայմանավորվածություններ են ձեռք բերել

Սոչիում սպասվող Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների՝ Սիրիայի հարցով գագաթաժողովից առաջ հանդիպել են 3 երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը:

Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով

Ըստ թուրքական «Gazeteduvar.com» լրատվական կայքը, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, նշում է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների՝ Սիրիայում մնացած վերջին խմբերի ոչնչացման վերաբերյալ: Նշվում է, որ այդ ուղղությամբ կոնկրետ գործողությունների պլան է մշակվել: Կողմերը պայմանավորվել են նաև բարձրացնել Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացվող գործողությունների համակարգումը:

Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական օպերացիաների ակտիվ փուլն ավարտվում է: Գերասիմովը, դիմելով Թուրքիայի և Իրանի պաշտոնակիցներ Հուլուսի Աքարին և Մուհամմեդ Բաքըրիին, ասել է. «Միասնական ջանքերով Սիրիայում շատ բան կարողացանք անել: Դրանցից ամենակարևորն այն է, որ պահպանվեց Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներքին պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել և փախստականների վերադարձի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեց»:

Բարձրաստիճան զինվորականների հանդիպմանը վաղը՝ նոյեմբերի 22-ին կհաջորդի 3 երկրների ղեկավարների հանդիպումը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА