ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեբուն հայ հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի ստեղծագործություններից

21.11.2017 15:14 ՄՇԱԿՈՒՅԹ
Սեբուն հայ հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի ստեղծագործություններից

Նոյեմբերի 20-ին Կ. Դերմիճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ
Գրեմիի մրցանակակիր «Capital Cities» խմբի հայազգի հայտնի երգիչ ՍԵԲՈՒ ՍԻՄՈՆՅԱՆԻ,  աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի պրոդյուսինգային հայտնի «ՎԻԶԱ» ռոք խմբի եւ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆկրտսերի համատեղ համերգը:
Համերգի բացումը կատարեց Սեբուն, ներկայացնելով ինչպես արդեն հայտնի երգեր, այնպես էլ Կոմիտասի ստեղծագործություններից` իր մեկնաբանությամբ: Երգիչը հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացրեց նաեւ «Լույսը վառ պահիր» երգը. «Այս երգի վրա սկսել եմ աշխատել 20 տարի առաջ, այսօր այն ներկայացնում եմ ձեզ»,-բեմից դիմելով հանդիսատեսին ասաց երգիչը: Մի քանի կատարում հետո Սեբուին միացավ նաեւ երգչուհի Սիրուշոն եւ միասին կատարեցին «Վույ աման» եւ «Have You Ever Hurt Somebody» երգերը. «Ես ասում էի չէ, որ հայ հանդիսատեսն ամենաջերմն է»,-երգերը ներկայացնելուց հետո Սեբուին ասաց Սիրուշոն: Բացի Սիրուշոյից, Սեբուն զուգերգով հանդես եկավ նաեւ «Թումոյի» 14-ամյա սան Սանահինի հետ:
Ի դեպ, Սեբուն Հայաստան է եկել ընտանիքի հետ միասին, նա որոշ ժամանակ կապրի Հայաստանում, քանի որ նպատակ ունի հայրենիքում մկրտել կրտսեր որդուն:
Համերգային երեկոյի երկրորդ հատվածում «Վիզա» ռոք խմբի ելույթն էր, ում հաջողվեց հայ հանդիսատեսին տանել դեպի բեմ եւ «ստիպել» պարել:
Նշենք, որ համերգը կազմակերպել էր  «Մեցցո» պրոդաքշնը:
Սիմոնյանը ծնվել է 1978 թ. Հալեպում: Ունի լիբանանանահայ ծնողներ, որոնց նախնիները Հայոց ցեղասպանությունից փրկվածներ էին։ Հայրական պապը Կիլիկիայից էր (այժմ՝ Թուրքիայի Չուքուրովա շրջանը)։ Սիմոնյանի ծնողները Բեյրութից են՝ Լիբանանից, սակայն, ինչպես երգիչն է ասում, քաղաքացիական պատերազմի պատճառով, նրա մայրը ստիպված էր փախչել, եւ ի վերջո ապագա երգիչը ծնվեց Սիրիայում։ Այնուհետև՝ Սեբուհի ծնվելուց կարճ ժամանակ անց, ընտանիքը վերադարձավ Լիբանան, որտեղ մնաց մինչեւ 1985 թվականը։ Այնուհետեւ, քաղաքացիական պատերազմի պատճառով, նրանք վերջնականապես տեղափոխվեցին ԱՄՆ։ Սիմոնյանը մեծացել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Նրա ընտանիքը միշտ եղել է ներգրավված ԱՄՆ հայկական համայնքում։ Ինքը՝ Սեպուհ Սիմոնյանը, 1990-ականների վերջին հայկական «Ասպարեզ» պարբերականի անգլալեզու բաժնում աշխատել է որպես խմբագրի օգնական։ Նա ավարտել է Գլենդելի ավագ դպրոցը։ Կալիֆորնիայի Պետական Համալսարանի (Նորթրիջ) սաներից է , որտեղ երաժշտություն է ուսանել:
Սիմոնյանն իր առաջին երաժշտական խումբն ունեցավ ընդամենը 15 տարեկանում։ 2004 թվականին, որպես մենակատար եւ ստեղնաշարահար, ու Ռայան Ուելքրը՝ որպես կիթառահար եւ բեքվոկալիստ, ձեւավորում են «Aviatic» ռոք խումբը։

Սիրուշոն հայերենի ուսուցման գիրք է նվիրել «Spice Girls» խմբի նախկին անդամին. Լուսանկար


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА