ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կադիրովն առաջարկել է հուղարկավորել Լենինին, իսկ Ստալինի աճյունը փոխանցել Վրաստանին

21.11.2017 12:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կադիրովն առաջարկել է հուղարկավորել Լենինին, իսկ Ստալինի աճյունը փոխանցել Վրաստանին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջարկել է հուղարկավորել Վլադիմիր Լենինին, իսկ Իոսիֆ Ստալինի աճյունը փոխանցել Վրաստանին, գրում է Interfax-ը:

Թրամփը առաջարկել է վաճառել ռուսական դիվանագիտական առանձնատները․ լրատվամիջոցներ

«Ես բազմիցս ասել եմ Լենինի թաղման անհրաժեշտության մասին, թեև դա ինձ անձամբ չի հետաքրքրում: Նրանք հարցնում են ինձ, ես էլ իմ կարծիքն եմ հայտնում: Ինչ վերաբերում է Ստալինին, պետք է բարի կամք ցույց տալ և նրա աճյունը փոխանցել Վրաստանին, որպեսզի նրան հուղարկավորեն իր հայրենիքում: Վրաստանը ԽՍՀՄ-ի մաս էր, որը ղեկավարել է Իոսիֆ Ստալինը: Ուստի արդար կլիներ, եթե Վրաստանը նրան հուղարկավորելու հնարավորություն ստանար»,- ասել է Կադիրովը:

Նրա խոսքով` այդպես Ռուսաստանի միլիոնավոր բնակիչներ հանգիստ շունչ քաշեին՝ իմանալով, որ ստալինյան ոգին հեռացել է երկրից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА