ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աճել է տնտեսական ակտիվությունը. «Փաստ»

21.11.2017 10:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Աճել է տնտեսական ակտիվությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հրապարակել է 2017 թ. առաջին 10 ամիսների՝ հունվար–հոկտեմբերի համար գրանցված մակրոտնտեսական ցուցանիշները: Բոլոր ցուցանիշները բերված են համեմատության մեջ նախորդ տարիների ցուցանիշների հետ, և բոլոր տվյալների պարագայում էլ դիտվել է աճ:

Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–ն առայժմ այս մասին լռում է. «Փաստ»

2017 թ. հունվար–հոկտեմբեր ամսիներին գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշը ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշներից 6,5%–ով: Այս տարի այն կազմել է 7%, նախորդ տարվա՝ 0,5–ի փոխարեն: Նշենք նաև, որ 2015 և 2014 թթ. այդ թիվը կազմել է համապատասխանաբար 3,6% և 4,8 %: Ստացվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին տարիներին անկում է ունեցել, սակայն այս տարի կտրուկ աճ է գրանցել, ինչը բավական դրական ցուցանիշ է մեր տնտեսական իրականության մեջ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նույնպես աճել է: Այս տարվա առաջին 10 ամիսներին աճը կազմել է 12,4%, նախորդ տարվա 6,5–ի փոխարեն: 2014 թ. ունեցել ենք առհասարակ 2,2% աճ: Ծառայությունների ծավալի աճը այս տարվա հունվար–հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 6,2%–ով: Ներքին առևտրի շրջանառության աճն էլ, այս տարվա նախնական ցուցանիշներով, կազմել է 12,6, այն դեպքում, որ նախորդ տարի գրանցվել է բացասական թիվ՝ –0,1: 2015 թ. ունեցել ենք –6,5% շրջանառության աճ:

Եվ ի վերջո, ներմուծման ծավալի աճը կազմել է 24,1%, նախորդ տարվա՝ 0,1–ի փոխարեն: Այս ցուցանիշը նույնպես 2015 թ. գտնվել է բացասական տիրույթում՝ կազմելով –26,6 տոկոս:

 

Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА