ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տաքսիները «խփում են» երթուղային միկրոավտոբուսների գործին. «Ժողովուրդ»

21.11.2017 10:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տաքսիները «խփում են» երթուղային միկրոավտոբուսների գործին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում եթե նախկինում ուղեւորափոխադրման ոլորտը համարվում էր ամենաշահութաբերներից մեկը, ապա հատկապես միջքաղաքային առանձին ուղղություններ գնալով դառնում են վնասակար: Պատճառը միջքաղաքային ուղեւորափոխադրում իրականացնող տաքսիներ են, որոնք «խփում են» երթուղային միկրոավտոբուսների գործին: Ընդ որում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մարզերում միջքաղաքային տաքսիների բիզնեսը վերածվել է յուրատեսակ մենաշնորհի եւ պատկանում է քրեական, թաղային հեղինակություններին: Ասել է, թե օրինական գծատերերը ստիպված են պայքարել ինքնահռչակ գծատերերի հետ:

Հայաստանը չի կարող կամուրջ լինել ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ. Մաքսային միությունը բացառում է դա. «Ժողովուրդ»

Իսկ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, չի էլ փորձում կանոնակարգել ոլորտը: Արդյունքում, նրանց լուռ թողտվության պայմաններում երթուղային միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները, որոնցից շատերը վարկերի տակ են, կա՛մ արդեն սնանկացել են, կա՛մ աշխատում են զրոյական շահույթով:

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ Երեւան-Իջեւան, Երեւան-Նոյեմբերյան երթուղային ավտոբուսների գիծը չի գործում»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА