ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չի եղել պայման, որ չպետք է համագործակցենք ԵՄ-ի հետ. Վահրամ Բաղդասարյանը՝ «Զվեզդա»-ի հրապարակման մասին

20.11.2017 17:39 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Չի եղել պայման, որ չպետք է համագործակցենք ԵՄ-ի հետ. Վահրամ Բաղդասարյանը՝ «Զվեզդա»-ի հրապարակման մասին

Մենք միշտ էլ մեր հանրությանն ասել ենք, որ շարժվում ենք «և-և»-ի քաղաքականությամբ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդման շրջանակում Հանրապետականի դրոշը ֆաշիստական Գերմանիայի հետ համեմատելու և ՀՀ-ԵՄ սպասվող նոր համաձայնագրի ստորագրումը քննադատելու հացրին:

Տուռբո արագությամբ` ընտանեկան բռնության մասին օրենքը ջարդվեց ընտանիքների գլխին

«Ես այդ նյութին ծանոթ չեմ, բայց մենք այդ հարցին բազմիցս անդրադարձել ենք ու ես կարիք չեմ զգում նորից մեկնաբանություններ տալ: Մենք որևէ գաղտնի քայլ չենք կատարում, ու երբ մենք միանում էինք ԵԱՏՄ-ին, չի եղել պայման, որ չպետք է համագործակցենք ԵՄ-ի հետ: Մենք հանրությանը տեղյակ ենք պահել որ «և-և»-ի քաղաքականությունն ենք ընտրել և մեր համագործակցությունը պետք է շարունակենք այն բոլոր երկրների հետ, ում հետ համագործակցության եզրեր կգտնենք», - նշեց Վ.Բաղդասարյանը:

«Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդավար Վերոնիկա Կրաշենիննիկովան Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) զինանշանը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ: Նա նշել է, որ Հայաստանը, անսպասելիորեն Եվրամիության կազմ է պատրաստվում մտնել:

Նշենք, որ ակնկալվում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրել նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА