ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գոշավանքը կունենա ժամանակակից թանգարան ու հարուստ գրադարան

20.11.2017 17:06 ՄՇԱԿՈՒՅԹ
Գոշավանքը կունենա ժամանակակից թանգարան ու հարուստ գրադարան

Տավուշի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Գոշավանք վանական համալիրի վերականգնման աշխատանքները շարունակվում են, որոնք մեկնարկել էին 2012 թվականին: Եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով այս օրերին շինաշխատանքները կդադարեցվեն եւ կվերսկսվեն հաջորդ տարվա գարնանը: Բացի վերականգնման աշխատանքներից, ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսել է վերականգնել Գոշավանքում նախկինում գործող թանգարանն ու գրադարանը:

«Կինոթանգարանով հայկական կինոյի արխիվի վերջին շունչն ենք փրկում»

Նշենք, որ Գոշավանքում նախկինում գործել է թանգարան, սակայն շենքի անմխիթար վիճակի պատճառով այն փակել են եւ ցուցանմուշները տեղափոխել անվտանգ վայր: Գոշավանքն ունեցել է նաեւ գործող հարուստ գրադարան, որը Խորհրդային Միության ժամանակ երիտասարդ կոմունիստներն այրել են:

Ըստ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ, նախատեսված թանգարանը կառուցվելու է Գոշավանքի առջեւի լանջի ներքին հատվածում. «Թանգարանի նախագիծը կունենանք հաջորդ տարի: Այնտեղ տեղ կգտնեն այն ցուցանմուշները, որոնք տարվել են նախկին թանգարանից, հավելյալ ու վիտուալ ցուցանմուշներ` ժամանակակից թանգարններին համապատասխան»,-տեղեկացրեց նախարար Ամիրյանը:

Ինչ վերաբերում է գրադարանին, ապա այն լինելու է գործող գրադարան` իր ընթերցասրահով, որտեղից կօգտվեն համայնքի բնակիչները եւ այցելունների համար Գոշավանքն էլ ավելի հետաքրքիր կդառնա:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Առավել մանրամասն կարդացեք, «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА