ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտպանը դատարանից պահանջեց արդարացնել Սամվել Բաբայանին

20.11.2017 14:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Պաշտպանը դատարանից պահանջեց արդարացնել Սամվել Բաբայանին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ Ս. Բաբայանի պաշտպանը` Ավետիս Քալաշյանը: Նա արդարացում պահանջեց իր պաշտպանյալի համար:

«Ըստ մեղադրանքի` իմ պաշտպանյալ Սամվել Բաբայանը դրդել է Սանասար Գաբրիելյանին զենք ձեռք բերել և դրա համար վճարելու է 50 000 դոլար, չի հաստատվել: Այսինքն` մեղսագրված արարքի վկայագրված հատկանիշների առկայությունը որևէ փաստական տվյալով հիմնավորված չէ:

Ինքը ձեթ ծախող ա կարագ ծախող չի. Սեյրան Սարոյանը՝ Սամվել Ալեքսանյանի մասին. video

Նշված մեղադրանքն ամբողջությամբ կառուցված է ենթադրությունների վրա, մեղադրանքում նշված ձևակերպումները չեն բխում գործով ձեռք բերված նյութերից, հաստատված չեն գործով ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բավարար ապացույցներով»,-ասաց Քալաշյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА