ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ համագործակցությունը չի տուժել ՌԴ-ԱՄՆ լարված հարաբերությունների ֆոնին. Լավրով

20.11.2017 14:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ համագործակցությունը չի տուժել ՌԴ-ԱՄՆ լարված հարաբերությունների ֆոնին. Լավրով

Չնայած Ռուսաստանի և Միացյալ Նահանգների խորը տարաձայնություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ համագործակցությունը վնաս չի կրել: Ria Novosti-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՀՀ նախագահը՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման իր տեսլականի մասին

«Ոչ մի կերպ չի ազդում: ԼՂ հարցի կարգավորումը բացառիկ է միջնորդ երկրների տեսանկյունից նրանով, որ չնայած խորը տարաձայնություններին, որոնք այժմ կուտակվել են մեր հարաբերություններում, նախևառաջ կոնգրեսի և Դեմոկրատական կուսակցության, Հանրապետական կուսակցության զգալի մասի ռուսաֆոբական քաղաքականության պատճառով: Անշուշտ, շատ ոլորտներում հարաբերությունները խորը փակուղու մեջ են, բայց ղարաբաղյան կարգավորման շուրջ համագործակցությունը չի տուժել մեր երկկողմ հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների պատճառով»,- նշել է Լավրովը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА