ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերջին 10 տարում Թուրքիայում 700%-ով ավելացել են երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները

20.11.2017 14:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վերջին 10 տարում Թուրքիայում 700%-ով ավելացել են երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի իրավաբանների ասոցիացիան նոյեմբերի 20-ին նշվող երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ հերթական զեկույցն է հրապարակել:

Մոսկվայում գրանցվել է վերջին 138 տարվա ձմեռային ամենատաք ջերմաստիճանը

Ըստ թուրքական «Gazeteduvar.com» լրատվական կայքի՝ Թուրքիայում երեխաների իրավունքների խախտումների վերաբերյալ պատրաստված զեկույցից պարզ է դարձել, որ վերջին 10 տարում երկրում երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների դեպքերն աճել են 700%-ով:

Հրավիրված մամուլի ասուլիսին զեկույցի վերաբերյալ մանրամասներ ներկայացնող ասոցիացիայի՝ երեխաների իրավունքների հանձնաժողովի անդամ Ասիյե Դեմիրը նշել է, որ միայն 2016-ին երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերով 15051 դատ է բացվել:   

Զեկույցում հրապարակված մեկ այլ տեղեկության համաձայն՝ Թուրքիայում 2016-ին ամուսնացած ամեն 100 հոգուց 18-ը անչափահաս է եղել:

«Վերջին 10 տարում ամուսնացած անչափահաս աղջիկների թիվը հասել է 482.90-ի: 15-17 տարիքային խմբում ծննդաբերել է 17789 աղջիկ, ևս 244 աղջիկ ծննդաբերել է 15-ից ցածր տարիքային խմբում»,- մանրամասնել է Դեմիրը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА