ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բոստանջյանը եվորպական արժեքների կողմնակի՞ց

20.11.2017 12:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բոստանջյանը եվորպական արժեքների կողմնակի՞ց

Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրվան նվիրված ԱԺ հատուկ նիստում զարմանալիորեն ապշեցինք, երբ մշտապես ազգային պահպանողական արժեքների մասին բարձրաձայնող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը՝ բացման խոսքով հանդես գալիս առանձնահատուկ շեշտեց, որ շուտով նոյեմբերի 24-ին կստորագրվի ԵՄ համաձյանագիրը, որը նոր դռներ ու հնարավորություններ կստեղծի մեր ապագա սերնդի համար: Չէ, ինչ խոսք ելույթում առաջին հայացքից որեւէ մտահոգիչ բան չկա: Պարզապես մտահոգիչն այն է, որ ընդամենը օրեր առաջ «Իրավունքի» հետ զրույցում պարոն Բոստանջյանը իր մտահոգություններ հայտնում եվրոպական արժեքների՝  Հայաստան մուտք գործելու հետ կապված, մասնավորապես նկատելով. «Ցավով պետք է փաստեմ, որ, այո, կան ուժեր, որոնք ցանկանում են, այսպես ասած, հավասար արժեքային համակարգ ստեղծել ամբողջ աշխարհում: Մասնավորապես, կոնկրետ մեզ՝ հայերիս բնորոշ հատկությունները, ավանդույթները նրանք նպատակ ունեն վերացնել, մեզ վերածել զոմբիական ինչ-որ բաների, եւ այդ ամենին նրանք փորձում են աննկատ ձեւով հասնել «Ընտանեկան բռնության» եւ նմանատիպ այլ օրենքներ անցկացնելու միջոցով: Ես ուղղակի դրա համար շատ եմ մտահոգված, որ հանկարծ դրսի ուժերի միջամտությամբ չվտանգվեն այն արժեքները, որոնք հազարամյակների պատմություն ունեն»:

«Իրանի հոգեւոր առաջնորդն Ալիեւին զգուշացրել է` չթպրտաս, ականջներդ կքաշեմ լակոտ». քաղաքագետ

Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА