ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ հակազգային ելույթները հնչում են երեխաների շուրթերից

20.11.2017 12:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երբ հակազգային ելույթները հնչում են երեխաների շուրթերից

Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է:  ՀՀ Ազգային ժողովը միացել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ խոսափողը մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը, որի ընթացքում երեխաները հնչեցրեցին իրենց հուզող խնդիրներն ու դրանց լուծման իրենց տարբերակները:

ՀՀԿ պատգամավորները լուրջ խոսակցություն են ունեցել վարչապետի հետ

Նիստում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Միջոցառումը վարում էր ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Ելույթով հանդես էին գալիս տարբեր տարիքային խմբի երեխաներ, սակայն զարմանալին՝  նաեւ ցավալին այն էր, որ  ԱԺ բարձր ամբիոնից ելույթ ունեցող երեխաներից եւ ոչ մեկը՝ գեթ մեկ անգամ չնշեց ազգային արժեքների պահպանման, հայրենասիրության մասին: Հակառակը, Աժ հյուրընկալված մեր պատանիները, ովքեր վաղվա մեր ապագան են՝ հատուկ պաթոսով ու մի տեսակ անգլա-պարսկական առոգանությամբ հակազգային ելույթներ էին ունենում եւ խոսում ընտանեկան բռնությունների եւ նմանատիպ այլ թեմաների մասին: Այո, ցավալի էր, երբ 10-րդ դասարանցու՝ Ռոբերտ Օհանյանի շուրթերից լսեցինք հետեւյալ արտահայտությունը. «Մեր ազգային մտածելակերպը շատ մազոխիստական է», ապա հավելելով. «Պատժել է պետք բոլորին՝ անկախ այն հանգամանքից՝ ծնող է, թե ոչ»: էլ չենք խոսում, որ ողջ ելույթի ընթացքում Ռոբերտը պարբերաբար ցիտում էր՝«Վոլդ Վիժնի» կողմից բերված ինչ-որ ցուցանիշներ: Ինչը մեկ անգամ եւս ակհնայտ ցույց էր տալիս, որ 16-ամյա պատանու ելույթի հետեւում առկա են գրանտակերների ականջները, միառժամանակ  ցավալի էր փաստել, որ այդ հակազգային ելույթները հնչում էին վաղվա մեր զինվորի, ու ընտանիքի հոր շուրթերից:  Զարմանալի է, որ դահլիճը, որտեղ նաստած էին մեծամասամբ հայեր ու շատ ծնողներ ծափահարում էր այս հայատյաց եւ ծնողուրաց խոսքին, իհարկե, ամենաբարձրը ծափահարում էին հայոց նախարարները, որոնք արդեն կառավարության նիստում ընդունել էին հակաընտանեկան օրինագիծը:

Իսկ ամենցավալին այն էր, որ Ռոբերտի ելույթներին հաջորդած ելույթներում եւս խոսք անգամ չեղավ ազգային արժեքների ու մշակույթի, հայրենասիրության ու հայոց բանակի, ծնողների հանդեպ սիրո ու նրանց մեծարանքի մասին: Ավելին, ելույթը ունկնդրողի մոտ տպավորություներ ստեղծվում, որ եկել է ունկնդրելու պատանիների շուրթերից հնչող հակազգային ելույթների ու որ հենց դա է մեր այսօրվա մատաղ սերունդի արշխարհայացքը: Բարեբախտաբար, դահլիճից դուրս եկող ոչ միայն միջին սերնդի ներկայացուցիչներից, այլեւ հենց երեխաներից լսեցինք  ազգ ու ծնողուրացությունը դատապարտող խոսքեր, ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА