ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հանդուրժողականությունը մեր եթերից հեռացել է, խոհանոց կամ բռնություն է մատուցվում»

19.11.2017 23:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հանդուրժողականությունը մեր եթերից հեռացել է, խոհանոց կամ բռնություն է մատուցվում»

1981 թ.-ից սկսած ամբողջ աշխարհի կին-ակտիվիստները նոյեմբերի 25-ը նշում են որպես բռնության դեմ պայքարի օր: Իսկ 1999 թ.  դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան  նոյեմբերի 25-ը հայտարարեց Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օր: Անդրադառնալով վերոնշյալին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ընդգծում է, որ վերջին կես դարվա ընթացքում պայծառ տոնական օրերի շարքը սկսել է համալրվել տարաբնույթ պայքարի օրերով, եւ վատն այն է, որ դրանք գնալով շատանում են՝ ապացուցելով համամարդկային թույլ կամքը՝ մերժելի երեւույթներն իսպառ վերացնելու հարցում. «Միջազգային օրացուցային օր է բռնության դեմ պայքարի օրը, ինչը, մեկ կամ մի քանի հիշեցման առիթ ունենալով, չի կարող անհետանալ: Բռնություն կա յուրաքանչյուր բնագավառում: Դրան նպաստող գործոնների շրջանակը բավական լայն է՝ անտարբերությունից մինչեւ քարոզչություն:
Այսօր մեկ-երկու ֆիլմ կա ընդամենը հայրենական մեդիայում, որտեղ չկա բռնության ուղղակի կամ անուղղակի քարոզ: Մնացած բոլոր դեպքերում անհասկանալի, երբեմն անպետք ուժի ցուցադրությունն է՝ ժարգոնով, ծաղրով, զենք-զինամթերքի աքսեսուարներով: Համբերությունը, հանդուրժողականությունը մեր եթերից հեռացել են, խոհանոց կամ բռնություն է մատուցվում»:

Ո՞վ է այս շաբաթ լավագույն ու վատագույն նախարարը

Հ. Մանուկյանը ցավով նշում է, որ այսօր առողջ մտածելակերպ ձեւավորելու պահանջն օրակարգային չէ. «Իսկ մեր երեխաների բռնության դեմ իմունիտետը ձեւավորվում է բռնությունների փոքր չափաքանակներով պատվաստումներովՎիճակագրությունն իրավացի է մի հարցում. նոր սերնդին, ինչպես եւ միջին, հին ու անգամ անցած սերունդներին ամենաշատը հետաքրքրում են ժամանցային եւ քրեական նյութերը: Քարոզչության սահմանը բռնությունն է, դաստիարակության հակաքայլը՝ դարձյալ բռնություն, բայց պաշտպանվելու նպատակովՀնարավոր չէ չնկատել, որ բարի մուլտերն ու ֆիլմերը ռիթմից ընկել են վաղուց, ծաղրը հումոր է դարձել, փողոցային ժարգոնն՝ առօրյա խոսակցական», - գրում է քաղաքական, հասարական գործիչն ու իր մտահոգությունը հայտնում, որ գուցե հենց վաղը բռնության ցանքսն իր հունձը դժվարանա արդարացնել…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА