ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին

19.11.2017 21:49 ՍՊՈՐՏ
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին

Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ իսպանական Մալյորկայում շարունակվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարում: Չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ եւ 3 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Չորրորդ տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել: Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու ռուս Դմիտրի Յակովենկոյի հետ եւ հաղթել ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին: Շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարին մասնակցում են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա):  Մրցաշարը կտեւի մինչեւ նոյեմբերի 25-ը, իսկ նոյեմբերի 21-ին մասնակիցները կհանգստանան։ 

ԱԱԱ-2018. «Ռեալը» հաղթեց «Ալ-Ջազիրային» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА