ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիական բանակին հաջողվել է ամբողջությամբ ազատագրել Աբու Քամալ քաղաքն իսլամիստ գրոհայիններից

19.11.2017 23:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական բանակին հաջողվել է ամբողջությամբ ազատագրել Աբու Քամալ քաղաքն իսլամիստ գրոհայիններից

Սիրիայի կառավարական բանակը՝ աշխարհազորային ուժերի աջակցությամբ, ամբողջությամբ ազատագրել են Դեր Զոր նահանգի մարտավարական նշանակություն ունեցող Աբու Քամալ քաղաքը, որը գտնվում է Իրաքի հետ սահմանին:

Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հավելելով, որ Սիրիայի համատեղ գործողությունների հրամանատարությունը կիրակի հայտարարել է Եփրատի ափին գտնվող քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրման մասին:

Նշենք, որ քաղաքի շուրջ մարտերը չէին դադարում վերջին օրերին: Սիրիական բանակը շարունակում էր անդադար գրոհել՝ այն վերանվաճելու համար, որի վերահսկողությունը կորցրել էր կարճ ժամանակ առաջ այն գրավելուց օրեր անց:

Իսրայելը սիրիական անօդաչու է խոցել Գոլանի բարձունքներում

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА