ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալիայում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

19.11.2017 22:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իտալիայում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի կենտրոնական հատվածում կիրակի կեսօրին 4.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի հաղորդագրությունը:

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է Էմիլիա Ռոմանյա շրջանի Ֆորնովո դի Տարո քաղաքից 4 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 31կմ խորությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնից 20 կմ շառավղով տարածքում 97 000 մարդ է բնակվում:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: Նախնական տվյալներով՝ երկրաշարժը որևէ լուրջ հետևանքների չի հանգեցրել, բացառությամբ տեղի բնակչության շրջանում ոչ մեծ խուճապի:

«Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների ընդլայնման կայծակնային արագությամբ փոփոխություններ են տեղի ունենում»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА