ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱՏՕ-ի վարժանքներին տեղի ունեցած սադրանքի թիրախը ոչ թե ես էի, այլ Թուրքիան. Էրդողան

19.11.2017 21:14 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԱՏՕ-ի վարժանքներին տեղի ունեցած սադրանքի թիրախը ոչ թե ես էի, այլ Թուրքիան. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժանքների սկանդալի թիրախը ինքը չէր, այլ Թուրքիան և երկրի ժողովուրդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Նրանք ՆԱՏՕ-ի զորավարժանքներին տեղադրել են Աթաթուրքին և ինձ թիրախների ստենդի վրա և սկանդալ ստեղծել… Այդ հարցը անձնական կամ կուսակցական չէ: Թիրախը Թուրքիան էր և թուրք ժողովուրդը: Մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ակտիվիստների առաջ: 

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ զորավարժանքների կազմակերպիչները տեղադրել են «թշնամիների» պատկերներով ստենդ, որի վրա պատկերված են եղել Աթաթուրքը և ինքը՝ Էրդողանը: Էրդողանի խոսքերով՝ իրեն այդ մասին հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարը: Վերջինս նշել է նաև, որ որոշում է կայացրել հետ կանչել ՆԱՏՕ-ի զորավարժանքներին մասնակցող 40 թուրք զինվորականներին: Թուրքիայի ղեկավարությունը պաշտպանել է այդ որոշումը: 

Թուրքիային հասցված վիրավորանքի համար ներողություն է խնդրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, իսկ Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակե-Յենսենը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար, սակայն Էրդողանը հայտարարել է, որ դա բավարար չի համարում: 

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նորվեգական բանակի զինծառայողը, ով ներկայացրել է Թուրքիայի նախագահին որպես ՆԱՏՕ-ի թշնամիների աջակից, հեռացվել է զինված ուժերի շարքերից:

«Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների ընդլայնման կայծակնային արագությամբ փոփոխություններ են տեղի ունենում»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА