ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բարենցի ծովից սառը օդային հոսանքներ են մտել ՀՀ. շրջանների մեծ մասում ձյուն է սպասվում, ջերմաստիճանը 6-8 աստիճանով կնվազի

19.11.2017 17:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ
Բարենցի ծովից սառը օդային հոսանքներ են մտել ՀՀ. շրջանների մեծ մասում ձյուն է սպասվում, ջերմաստիճանը 6-8 աստիճանով կնվազի

ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսումը.

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 22-ին Բարենցի ծովից ներխուժող ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային շրջաններում` ձյան, Լոռիում, Կոտայքի, Արագածոտնի, Վայող ձորի և Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Արցախում անձրևի տեսքով:

Քամին արևմտյան՝ 3-8մ/վ, 22-ին սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում 20-25մ/վրկ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:
 

Ալեքս Միրզոյանը՝ Ձմեռ պապի, փող աշխատելու եւ ամուսնության մասին

 

Երևանում՝

Նոյեմբերի 20-ի գիշերը սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձնախառան անձրևի, ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА