ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուֆայում ՃՈ տեսուչը կաշառք է վերցրել, ավտոմեքենա առևանգել և փորձել փախչել ոստիկանությունից

19.11.2017 19:19 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Ուֆայում ՃՈ տեսուչը կաշառք է վերցրել, ավտոմեքենա առևանգել և փորձել փախչել ոստիկանությունից

Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը բռնվել է կաշառք վերցնելու պահին և փորձել ոստիկաններից փախչել առևանգած ավտոմեքենայով՝ սպառնալով վարորդին զենքով: Այս մասին հայտնում է Life-ը:
 

WP. Թրամփի շրջապատը փորձել է համոզել նրան ճանաչելու ՌԴ-ի միջամտությունն ընտրություններին

Աղբյուրի հաղորդմամբ՝ իր պարտականությունների կատարման ընացքում ճանապարհային ոստիկանության 34-ամյա տեսուչը խաչմերուկում կանգնեցրել է խախտում արած վարորդին: Սպառնալով վարչական պատասխանատվության ենթարկել իրավախախտին՝ տեսուչը նրանից պահանջել է երկու հազար ռուբլի գումարի չափով կաշառք:
 

Այնուհետև ճանապարհային ոստիկանության տեսուչը նկատել է, որ իրեն մոտենում են ոստիկանության աշխատակիցները: Հանցագործության վայրից փախուստի դիմելու նպատակով տղամարդը որոշել է նոր հանցագործություն անել. նա կանգնեցրել է առաջին անցնող ավտոմեքենան, նստել դրա մեջ և, սպառնալով վարորդին զենքով, պահանջել շարունակել շարժումը: Ավտոմեքենայի ղեկին նստած տղամարդը խաչմերուկներից մեկում փախել է ավտոմեքենայից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА